Դրեյքից մինչեւ լայն զանգվածներ. հայ ոսկերիչ Ալեքս Մոսը ներկայացրել է զարդերի նոր հավաքածու

20:18   7 փետրվարի, 2023

Ամերիկահայ ոսկերիչ Ալեքս Մոսը թողարկել է «Cathedral of Dreams» զարդերի նոր հավաքածուն։ Այն ոգեշնչված է քրիստոնեական եւ գոթական կերպարներով: Առկա են ադամանդներով պարուրված թագի, խաչերի, խաչելության, հրեշտակների եւ Հիսուսի դեմքի կերպարներ։ Դիզայների կողմից սիրված է կրոնական էսթետիկան։ Սրա պատճառը դաստիարակությունն է։ Մոսը դաստիարակվել է Հայ Առաքելական եկեղեցու կանոններով։ Այնուամենայնիվ, New York Time-ին տված հարցազրույցում Ալեքսը նշել է, որ ինքը «...ամենակրոնական մարդը չէ»։

Հայազգի ոսկերիչը նախկինում աշխատել է այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Դրեյքը, ASAP Rocky-ն, Tyler The Creator-ը, Chief Keef-ը: Անցյալ տարի Մոսը ստեղծել է մոտ 170 անհատական պատվերներ։ Այժմ այդ ցուցանիշն իջել է մինչեւ 40-ի: Որոշ իրերի գները հասնում են մինչեւ վեց նշանոց թվերի:

Այժմ Ալեքսը նախատեսում է ընդլայնել իր բիզնեսը եւ սկսել զանգվածային արտադրություն։ Մինչ այժմ նրա մոտ աշխատում է 15 մարդ, որոնց նա անվանում է «ոսկերիչներ», իսկ ինքը՝ «զարդերի դիզայներ», որը ստեղծում է դրանք։ Ալեքսը նույնիսկ իրեն ինչ-որ կերպ համեմատել է Ralph Lauren-ի հետ, ով կայսրություն կառուցեց ոչ թե կարի փորձի, այլ ստեղծագործական տեսլականի վրա։

 Քննարկելով իր ընկերության ապագան՝ Մոսը նշել է ընկերության հանձնառությունը՝ հետեւելու Chrome Hearts-ի հետագծին, որը տարիների ընթացքում վերածվեց ապրելակերպի ապրանքանիշի: Այս տեղաշարժը տեղի ունեցավ հայտնի երաժշտական ​​արտիստների (Շեր) եւ մոդելների (Բելլա Հադիդ) շնորհիվ։ Նրանք օգնեցին հանրահռչակել ապրանքանիշի արծաթյա զարդերը, սպորտային վերնաշապիկներն ու շապիկները:



© NEWS.am STYLE