«Աստծով». Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել

13:34   7 փետրվարի, 2023

Երգիչ Անդրեն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, որն արվել է հիվանդանոցում։

Սոցիալական ցանցում տեղադրված կադրին կից երգիչը գրել է․ «Աստծով»։

Անդրե.jpg (259 KB)

Նշենք, որ անցած տարվա մարտ ամսին Անդրեն խոսել էր առողջական խնդիրների մասին։ «Մի հավատացեք դրանց, ինչպես տեսնում եք ողջ եմ։ Կարծում եմ՝ միտումնավոր է այս աղմուկը բարձրացվել՝ բոլորիդ շատ ավելի կարեւոր հարցերից շեղելու համար։Խնդրում եմ ինձ ուշադրության կենտրոնում մի պահեք, իմացեք, որ կեղծ լուրեր են, զգոն եղեք, քանզի այս պահին շատ ավելի մեծ խնդրներ են մեր ազգի առջև, մեր բոլորի առջև ծառացած, որոնք միայն զգոնության և միասնականության միջոցով կարող ենք հաղթահարել։ Մի փոքր առողջական խնդիր ունեմ կապված ողնաշարիս հետ, բայց հավատում եմ, որ Տերն ինձ ապավեն է, ավելի զորավոր է, և ձեր աղոթքների շնորհիվ շուտով ոտքի կկանգնեմ։ Շնորհակալ եմ բոլոր մարդկանցից, ովքեր անհանգստանում են, աղոթում են, գրում են, զանգում են։ Ամուր կացեք։ Ձեզ շատ սիրում եմ»,- գրել էր երաժիշտը։

Դեկտեմբերին Անդրեն եւս հիվանդանոցում էր։ «11 օր անմարդկային ապրումներից ու ցավից սիրտս չդիմացավ այս անարդարությանը։ Արցախս, տու պենդ կաց», - հրապարակումը մակագրել էր նա։

321296524_614262467125425_6128627560217469120_n.jpg (269 KB)



© NEWS.am STYLE