Մկրտիչ Արզումանյանին բաժին հասած նոր առեղծվածն ու Իվետայի դերը․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի առաջին մանրամասները (ֆոտո)

15:50   7 փետրվարի, 2023

Գործակալ Հենզել Բրուտենցը վերադառնում է։ «Գործակալ 044. Օպերացիա Գեղարդ» ֆիլմի հայտնի հերոսը, որին մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը, նոր՝ «Գործակալ 044. Օպերացի Գառնի» ֆիլմում կբացահայտի հերթական առեղծվածը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանը հետաքրքիր մանրամասներ է հայտնել ֆիլմի երկրորդ մասի, դերասանական կազմի եւ նկարահանումների մասին։ 

Նկարահանումները մեկնարկել են ամռանը, դրանք տեղի են ունեցել Հայաստանում՝ Երեւանում, Գառնիում եւ Դիլիջանում։ Ռեժիսորի խոսքով՝ պրոդյուսերական թիմը սցենարային մտահաղացումը վաղուց է ունեցել, բայց հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակները՝ այն իրականացրել են օգոստոս ամսին։ 

_MG_8249.JPG (217 KB)

«Այս անգամ ֆիլմի հիմքում Գառնիի պատմությունն է։ Միջազգային կոնֆերանսին ընդառաջ տեղի է ունենանում լրագրողի առեւանգում, որը բացահայտելու գործը կրկին վստահվում է Հենզել Բրուտենցին։ Երեւան․․․ Գառնի․․ Դիլիջան․․ շղթան բացվում է կամաց-կամաց ու գտնում իր հանգուցալուծումը։ Մկրտիչ Արզումանյանը կրկին կերպարանափոխվում է։ Վստահ եմ, որ սցենարական առումով եկրորդ ֆիլմը նոր մոտեցումներ է ներկայացնում, կարծում եմ՝ այն ոչ միայն չի զիջում առաջին ֆիլմին, այլեւ պիտի, որ որոշակի առումով, նույնիսկ, գերազանցի։ Իրական գնահատականն, իհարկե, կտա հանդիսատեսը»,-պատմում է Հայկ Կբեյանը։ 

_MG_9162.JPG (265 KB)

Նրա խոսքով՝ ինչպես առաջին ֆիլմը, երկրորդը եւս  աչքի է ընկնում գեղեցիկ ու գրագետ երկխոսություններով, չկան ժարգոնային արտահայտություններ, իսկ որոշ հատվածներ նվիրված են հայրենասիրական թեմաներին, որոնք, ըստ ռեժիսորի, մերօրյա են ու արդիական։ 

Արկածային պատմության առանցաքային կերպարներից մեկին մարմնավորում է Իվետա Մուկուչյանը։ Երգչուհին մասնակցություն չուներ առաջին ֆիլմում, բայց այս մասում նրա դերակատարությունը մեծ է ու կարեւոր․

maxresdefault-1.jpg (83 KB)

«Իվետա Մուկուչյանը մարմնավորում է Հենզել Բրուտենցի գործընկերուհուն։ Նրա եւ Մկրտիչ Արզումանյանի կերպրները ֆիլմի սկզբից միասին են անցնում բոլոր բացահայտումների միջով։ Նրանց փոխկապակցված համագործակցության արդյունքում էլ գտնվում են կարեւոր հարցերի պատասխանները»,-ասում է Հայկը։
Ֆիլմում հանդիսատեսը կտեսնի ինչպես հին, այնպես էլ՝ նոր կերպարների։ Նոր թիմին միացել են Արման Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սերգեյ Սարգսյանը, Կարինե Ջանջուղազյանը եւ այլք։ 

IMG_7335.JPG (161 KB)

«Գործակալ 044. Օպերացի Գառնի» ֆիլնը մեծ էկրաններ կբարձրանա մարտի 2-ից։ Ցուցադրություններ նախատեսվում են ոչ միայն Երեւանում, այլեւ՝ Հայաստանի մի շարք մարզերում ու քաղաքներում։ Ռեժիսորի խոսքով՝ հետագայում, գուցե, լինեն ցուցադրություններ նաեւ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում։ 

IMG_9002.JPG (329 KB)

IMG_9487.JPG (310 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Հայկ Կբեյանը



© NEWS.am STYLE