Հայտնի է «Թղթե տունը» սերիալի սփին-օֆֆի թողարկման ամսաթիվը (վիդեո)

11:49   8 փետրվարի, 2023

Netflix հոսքային հարթակը 2023 թվականի դեկտեմբերին կներկայացնի «Թղթե տունը» սերիալը։ Թիզերը թողարկվել է YouTube-ում։

Նոր նախագիծը ստացել է «Բեռլին» անունը։ Շոուի սյուժեն դեռեւս չի բացահայտվում։ Ռեժիսորները Դեւիդ Բարոկալը, Ջեֆրի Քաուպերն ու Ալբերտ Պինտոն են։

«Բեռլին»-ի պրոդյուսերն է «Թղթե տունը» սերիալի պրոդյուսեր եւ սցենարիստ Ալեքս Պինան: Նոր շոուի գլխավոր դերերը կկատարեն Պեդրո Ալոնսոն, Մարսել Գոնսալեսը, Տրիստան Ուլոան, Միկո Ջերին, Միշել Հենները։



© NEWS.am STYLE