Հարրի Սթայլսի կոմբինեզոնը բաժանել է սոցիալական ցանցերը

16:22   8 փետրվարի, 2023

Անգլիացի երգիչ եւ դերասան Հարրի Սթայլսը «Գրեմմի»-ի արարողության ժամանակ ուշադրության կենտրոնում էր ոչ միայն երկու մրցանակների, այլեւ էքստրավագանտ լուքի շնորհիվ։

One Direction-ի նախկին աստղը ներկայացել է վառ կոմբինեզոնով, որն ընդգծել է նրա մերկ կրծքավանդակն ու դաջվածքները: Սվարովսկու բյուրեղները կենդանացրել են առլեկինի գունագեղ կերպարը, իսկ կերպարն ամբողջական են դարձրել սպիտակ երկարաճիտները։

gettyimages-1675644191.jpg (218 KB)  

Չնայած Սայլսը հաճախ է կարմիր գորգուղիների համար լուքեր ընտրում Gucci-ից, սակայն «Գրեմմիի» կերպարը մշակել է Egonlab ֆրանսիական նոր ապրանքանիշը, որը հայտնի է իր «անսեռ» իրերով:

Սթայլսի հանդերձանքը բաժանել է սոցիալական ցանցերի օգտատերերին։ Ոմանք նշել են, որ նա կարող է բառացիորեն ամեն ինչ կրել, ոմանք էլ՝ կարծես թե մոռացել է իր բաճկոնը: Նրան համեմատել են նաեւ բրիտանական փոփ ամենահայտնի երկու կերպարների՝ Էլթոն Ջոնի եւ Դեւիդ Բոուիի հետ:

Կոմբինեզոնները դարձել են Սթայլսի այցեքարտը, ով դրանք պարբերաբար կրել է իր՝ «Love On Tour»-ի ժամանակ:

 

 

Լուսանկարները՝ ROBYN BECK//Getty Images



© NEWS.am STYLE