Հագնվիր․ 3 հանդերձանք` հանգստյան օրերի համար

15:35   11 փետրվարի, 2023

Ուրբաթը ծանր օր է․ այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս շաբաթ օրը դիմավորել լավագույն ձեւով: Երեւանում այդ օրը խնջույքների պակաս չի զգացվում։ Անպայման խորհուրդ ենք տալիս գնալ բարերից կամ այլ ժամանցավայրերից մեկը։ Այնուամենայնիվ, չպետք է այնտեղ գնալ հասարակ հանդերձանքով։ Ձեր տեսքը ծառայում է որպես այցեքարտ այս փայլող աշխարհում: NEWS.am STYLE-ն առաջարկում է 3 հանդերձանք՝ հանգստյան օրերի համար։

Դիսկո տաբատը՝ փետրավոր բլուզի հետ իդեալական համադրություն է երեկույթի համար: Երկու դետալներն էլ առկա են տեղական դիզայներական խանութներում։ Եթե ​​նախատեսում եք պարել ամբողջ գիշեր, ապա նախապատվությունը տվեք ցածրակրունկ կոշիկներին: Նման կերպարը կլինի ոչ միայն ոճային, այլեւ՝ հարմարավետ։

Olympeah տաբատ, Melante տոպ, Cole Han ցածրակրունկներ, Fem զարդեր, պայուսակ՝ Zara-ից

image-2.png (173 KB)

Եթե ​​դուք պարելու փոխարեն նախընտրում եք հետաքրքիր զրույցներ վարել տնական միջավայրում, ապա նախապատվությունը տվեք տնային հարմարավետ հագուստին: Հայաստանում դեռ քիչ են այս տեսակի իրեր արտադրողները։ Այնուամենայնիվ, մի քանի տարբերակ կարողացանք գտնել՝ հարմարավետ, գեղեցիկ և ոչ շատ թանկ: Ինչպես ասում են՝ կյանքի բոլոր պահերի համար։ 

OtherMood շապիկ, TOSP կիմանո, կոշիկներ՝ Hayk Ananyan-ից

2-4.jpg (46 KB)

Քաղաքից դուրս շրջագայությունների սիրահարներին հարմար կլինի հայ-իտալական ապրանքանիշի այս սվիտերը։ Տրիկոտաժե արտադրանքը պատրաստված է եվրոպական ստանդարտներին համապատասխան: Դրա շնորհիվ այն ձեզ կթաքացնի, նույնիսկ, երկրի հյուսիսային հատվածներում, որտեղ ցուրտը թափանցում է մինչեւ ոսկորները։ Հարմարավետության համար այն հագեք լայն ջինսերի եւ ցածրակրունկ կոշիկների հետ։

 FroyClub սվիտեր, Vanaturants ջինսեր,  Ellasi կոշիկներ, բաճլոն՝ Alex Retail

3 (1)-1.jpg (62 KB)



© NEWS.am STYLE