Ժամանակակից աղջկա զգեստապահարան

20:23   10 դեկտեմբերի, 2013

Անկախ այն հանգամանքից, որ ժամանակներն ու նորաձեւությունը փոխվում են, կան իրեր եւ աքսեսուարներ, որոնք միշտ արդիական են: NEWS.am STYLE-ը ներկայացնում է հագուստի տեսակներ, որոնցից իր զգեստապահարանում պետք է ունենա յուրաքանչյուր ժամանակակից աղջիկ:

1. Ջինսե տաբատ - ցանկալի է՝ 2 հատ: Մեկը բաց գույնի, մյուսը՝ մուգ:

2. Կիսաշրջազգեստ - ցանկալի է՝ դասական, այսպես կոչված, «մատիտ» կիսաշրջազգեստը տեղին կլինի յուրաքանչյուր առիթի համար:

3. Սպիտակ եւ սեւ շապիկներ - ցանկալի է՝ առանց նախշերի, որպեսզի ամեն հագուստի հետ հնարավոր լինի հարմարեցնել:

4. Բարձրակրունկ կոշիկ - այս դեպքում ընտրությունը քոնն է: Կախված է այդ շրջանում արդիական համարվող ձեւից: Օրինակ՝ հիմա նորաձեւ են սրաքիթ, բարակ կրունկներով կոշիկները:

5. Մեծ պայուսակ - հարմար է յուրաքանչյուր առիթի համար:

6. Փոքրիկ ձեռնապայուսակ (կլատչ) - ձեւի, գույնի ընտրությունը կախված է այդ բանից, թե ինչ գույների զգեստներ են գերակշռում քո զգեստապահարանում:

7. Դասական կոստյում - վերջին շրջանում նման դասական կոստյումները համադրելի են համարվում ցանկացած ոճի հագուստի հետ:



© NEWS.am STYLE