Պրեմիերա․ Hayat Project՝ «Բաց արա»

14:29   8 փետրվարի, 2023

Hayat Project խումբն իր լսարանին նոր տեսահոլովակ է ներկայացրել․ «Բաց արա» հայտնի երգը՝ նոր մեկնաբանությամբ։ Տեսահոլովակը նկարահանվել է «Գործակալ 044. օպերացիա Գառնի» ֆիլմի դրվագներով։ Ի դեպ կինոնկարը կինոթատրոններում կցուցադրվի մարտի 2-ից:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանը հայտնել է, որ նկարահանումները մեկնարկել են ամռանը, դրանք տեղի են ունեցել Հայաստանում՝ Երեւանում, Գառնիում եւ Դիլիջանում։ Ռեժիսորի խոսքով՝ պրոդյուսերական թիմը սցենարային մտահաղացումը վաղուց է ունեցել, բայց հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակները՝ այն իրականացրել են օգոստոս ամսին։

IMG_9002.JPG (329 KB)

«Այս անգամ ֆիլմի հիմքում Գառնիի պատմությունն է։ Միջազգային կոնֆերանսին ընդառաջ տեղի է ունենանում լրագրողի առեւանգում, որը բացահայտելու գործը կրկին վստահվում է Հենզել Բրուտենցին։ Երեւան․․․ Գառնի․․ Դիլիջան․․ շղթան բացվում է կամաց-կամաց ու գտնում իր հանգուցալուծումը։ Մկրտիչ Արզումանյանը կրկին կերպարանափոխվում է։ Վստահ եմ, որ սցենարական առումով եկրորդ ֆիլմը նոր մոտեցումներ է ներկայացնում, կարծում եմ՝ այն ոչ միայն չի զիջում առաջին ֆիլմին, այլեւ պիտի, որ որոշակի առումով, նույնիսկ, գերազանցի։ Իրական գնահատականն, իհարկե, կտա հանդիսատեսը»,-պատմել է Հայկ Կբեյանը։

_MG_9162.JPG (265 KB)

Արկածային պատմության առանցաքային կերպարներից մեկին մարմնավորում է Իվետա Մուկուչյանը։ Երգչուհին մասնակցություն չուներ առաջին ֆիլմում, բայց այս մասում նրա դերակատարությունը մեծ է ու կարեւոր։

Ֆիլմում հանդիսատեսը կտեսնի ինչպես հին, այնպես էլ՝ նոր կերպարների։ Նոր թիմին միացել են Արման Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սերգեյ Սարգսյանը, Կարինե Ջանջուղազյանը եւ այլք։



© NEWS.am STYLE