Երգի պրեմիերա․ Հայկո՝ «Կյանքով»

15:15   8 փետրվարի, 2023

«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» տեղեկացրել է, որ մի շարք հարթակներում հասանելի է Հայկոյի «Կյանքով» երգը: Այն թողարկվել է երգչի YouTube-յան էջում։  Սա հրաշալի հնարավորություն է վայելել Հայկոյի գեղեցիկ ձայնն ու մեղեդային երաժշտությունը։

Ստեղծագործության երաժշության հեղինակը Հայկոն է, իսկ խոսքերինը՝ Ռաֆֆի Ալթունյանը:

Նշենք, որ Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը պահպանելու եւ հանրայնացնելու նպատակով ստեղծվել է «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը», որը հանդիսանում է նրա ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը։ Այն հետեւելու է Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանը ամբողջ աշխարհում։



© NEWS.am STYLE