Եթերային եւ հարմարավետ․ 5 look, որոնք արտացոլում են Էթերի Ոսկանյանի ոճը (ֆոտո)

12:08   11 փետրվարի, 2023

Նուրբ, բնական ու առանց ավելորդությունների՝ հենց այս հատկանիշներն ես մտաբերում, երբ խոսում ես հայկական հեռուստասերիալների աստղ Էթերի Ոսկանյանի մասին։ Դերասանուհին այս շրջանում նկարահանվում է «Երեք նամակ Բելլայից» բազմասերիանոց ֆիլմում, որտեղ կրկին չի դավաճանում իր ոճին։ NEWS.am STYLE-ը Էթերի Ոսկանյանի ինստագրամյան էջից առանձնացրել է 5 լուսանկար, որոնք լավագույնս արտացոլում են դերասանուհու ոճային նախապատվությունը։

326411449_743924726980040_5822685775285062212_n.jpg (91 KB)

Ակնհայտ է, որ Էթերին հարմարավետության սիրահար է։ Դերասանուհին հաճախ է լուսանկարներ հրապարակում, որոնցում հարմարավետ տաբատով ու թեթեւ տոպով է։ Չնայած ոճային զսպվածությանը՝ Էթերին չի խուսափում գույներից։ Իր կերպարները դերասանուհին հաճախ ամբողջացնում է վառ գույնի պայուսակով կամ այլ աքսեսուարներով։ Կոշիկների հարցում հարմարավետությունը եւս առաջին տեղում է․ Էթերիին հազվադեպ կտեսնեք բարձրակրունկներով։  

325425100_588390122762320_6920282437266872580_n.jpg (53 KB)

Էթերին չի խուսափում, սակայն, եթերային թեթեւ զգեստներից։ Դերասանուհուն հաճախ կարելի է տեսնել ծաղկային պրինտով կամ, պարզապես, նուրբ երանգի որեւիցե զգեստով՝ թե առօրյա կերպարներում, թե ֆիլմերում։ 

325446074_1230095334591068_8876599733224503883_n (1).jpg (318 KB)

Զսպվածությունը դերասանուհին պահպանում է նաեւ դիմահարդարման մեջ։ Նրան հազվադեպ կարելի է տեսնել ծանր կամ վառ արտահայտված make up-ով կամ վարսերի կտրուկ փոփոխությամբ։ 

325476492_639084994551748_8640880739964412173_n.jpg (134 KB)

325589067_565632785282383_5599557220132411933_n.jpg (87 KB)



© NEWS.am STYLE