Վատ ինքնազգացողության պատճառով Բեդրոս Կիրկորովի համար շտապօգնություն են կանչել

14:28   9 փետրվարի, 2023

Վատ ինքնազգացողության պատճառով Բեդրոս Կիրկորովի համար շտապօգնություն են կանչել։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

«Փոփ-արքայի հորը խնամող կինը բժիշկներին է կանչել, քանզի Բեդրոս Ֆիլիպովիչը դժվարությամբ էր շնչում, եւ նրա ճնշումն իջել էր։ Երկրորդ օրն է, ինչ ախտանիշները չեն նահանջում։ Թերապեւտն ախտորոշել է բրոնխիտ: Ըստ խնամող կնոջ՝ վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ Կիրկորով ավագի աջ թոքում մինչեւ մեկ լիտր հեղուկ է կուտակվել», - նշվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ մոտ 10 օր առաջ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ միջին ծանրության վիճակով Կիրկորով ավագը հոսպիտալացվել է։ Ավելի ուշ այս տեղեկությունը հերքել էր Ֆիլիպ Կիրկորովի մամուլի քարտուղար Եկատերինա Ուսպենսկայան։



© NEWS.am STYLE