Ամերիկյան ռոմանտիկ կատակերգության աստղը հեռուստատեսային եթերում հայտնվել է հայ դիզայների հագուստով

10:23   10 փետրվարի, 2023

«Grease: The Rise of the Pink Ladies» հեռուստասերիալը շուտով կլինի Paramount+-ի եթերում: Այդ ընթացքում գլխավոր հերոսները նվաճում են ազգային թոք-շոուները։ Դերասանական կազմի վերջին դեբյուտը եղել է Դրյու Բերիմորի շոուի ժամանակ, որտեղ Տրիշա Ֆուկուհարան կրում էր Khosrov ապրանքանիշի հագուստ:

Դերասանուհու ոճաբան Մելվին Սանդերսը 2022 թվականի աշուն-ձմեռ հավաքածուից ընտրել է երկու իր՝ Arminé-ի վերնաշապիկ եւ Deceit տրիկոտաժե ժիլետ։ Երկու իրերն էլ  երկնագույն էին։

Զգեստապահարանի մասնագետը հիանալի աշխատանք է կատարել՝ համատեղելով Khosrov-ի երկու տարբեր պրինտները։ Բավականին ներդաշնակ է ստացվել։ Գլխավորն այն է, որ նման բարդ կոմպոզիցիան լրացվել է դերասանուհու սանրվածքով։ Այն նույնպես բոլորովին պարզ չէր թե՛ գույնի, թե՛ դիզայնի առումով։

Khosrov-ը հայկական ԴՆԹ-ով ամերիկյան բրենդ է։ Ապրանքանիշի հիմնադիրը լոսանջելեսցի հայ է։ Այն արտադրվում է Իտալիայում։ Բրենդը փորձել է համատեղել հայկական մշակույթի հարուստ ժառանգությունն աշխարհի ժամանակակից տեսլականի հետ։ Այս կերպ ստեղծել են բոլորովին նոր հեռանկար:



© NEWS.am STYLE