3 շրթներկ` մոդել Լիլիթ Մարտիրոսյանի խորհրդով (ֆոտո)

20:05   9 փետրվարի, 2023

Ցանկացած կերպար կարելի է ավելի գայթակղիչ ու թարմ դարձնել ընդամենը մի պարագայի թեթեւ հպումով, որի անունը շրթներկ է։ Կանայք տարիներ շարունակ իրենց ամենապատասխանատու միջոցառումները, երեկույթներն ու առիթները վստահում են դիմահարդարման հենց այս արտադրանքին։ NEWS.am STYLE-ի նոր խորագիրը եւս շրթներկի մասին է։ Մենք, պարբերաբար, մեր ընթերցողին կներկայացնենք, թե ինչ շրթներկեր են նախընտրում հայկական նորաձեւության ու շոու-բիզնեսի ոլորտի ներկայացուցիչները։

Այսպիսով, խորագրի առաջին հերոսուհին գյումրեցի հայտնի մոդել Լիլիթ Մարտիրոսյանն է։ Լիլիթը նաեւ «Միսս Երկրագունդ Հայաստան 2015», «Միսս Բիկինի Տիեզերք 2015», «Միսս Երկիր 2017» մրցույթների հատուկ մրցանակակիր է։ Գեղեցկուհին, մասնագիտության բերումով, հաճախ է շպարվում, հատկապես, անտարբեր չէ շրթներկերի հանդեպ։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, սակայն, մոդելը նշեց, որ բավական ուշ է սկսել շպարվել։

328889885_1561397354367078_5250369422041993389_n.jpg (172 KB)

«Բարձր դասարաններում համադասարանցիներիցս շատերն արդեն շպարվում էին, բայց ես դա չէի սիրում, սակայն դեռ փոքր տարիքից, երբ մայրիկս շպարվում էր, հիանում էի նրա շրթներկով»,-ասում է նա։ 

Լիլիթն առօրյայում նախընտրում է իր շուրթերի գույնին մոտ երանգներ՝ մարմնագույնից դեպի թեթեւ վարդագույն, ու «անպայման՝ շուրթերի բալզամ»:

Ներկայացնում ենք, թե որոնք են մոդելի համար 3 ամենասիրելի շրթներկերի ապրանքանիշները։ 

Dose of Colors

329859793_876185523606652_3598336806593588491_n.jpg (29 KB)

«Այս պահին իմ ամենօրյա շրթներկը Dose of Colors բրենդից է: Ի դեպ, բրենդի հիմնադիրը հայուհի է`Աննա Պետրոսյան: Այն ինձ շատ է դուր գալիս: Երանգը մոտ է իմ շուրթերին։ Ես օգտագործում եմ Dose of colors lip set-ը, որի մեջ մտնում են մատիտ ու շրթներկ»։

Estee Lauder

329011248_870713674043992_9081948793703133287_n.jpg (17 KB)

«Տոնական օրերին, կախված նաեւ նրանից, թե ինչ հագուստ եմ կրում, սիրում եմ օգտագործել կարմիր շրթներկ, որը էլեգանտ տեսք է հաղորդում: Նախապատվությունս տալիս եմ Estee Lauder ապրանքանիշին, այս պահին օգտագործում եմ 340 համարի շրթներկը»։

Tom Ford

329649109_838497591237198_7230685295391293676_n.jpg (64 KB)

«Ինչպես նշեցի, ինձ համար շատ կարեւոր է շուրթերի բալզամի օգտագործումը։ Նախընտրում եմ Tom Ford Soleil Lip Blush-ը։ Այն նախատեսված է շուրթերի խնամքի համար, ինչը եւս շատ կարեւոր է։ Առհասարակ, սիրում եմ այս ապրանքանիշը»։ 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE