Դերասանուհի Լիկա Սալմանյանը սպասում է առաջնեկին (ֆոտո)

17:32   9 փետրվարի, 2023

Դերասանուհի Լիկա Սալմանյանը հղի է։ Ուրախալի լուրով Լիկան կիսվել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ։

Հրապրակման ներքո դերասանուհին արդեն հասցրել է ստանալ բազում շնորհավորանքներ։
Լուսանկարներում ապագա մայրիկը սեւ, երկար զգեստով է, որն էլ ավելի է ընդգծում նրա գեղեցիկ կարգավիճակը։ 

325398946_567189908628964_6074221440670344366_n.jpg (77 KB)

Լիկա Սալմանյանը 2019 թ-ից ամուսնացած է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանի հետ։ Դերասանուհին լայն լսարանին հայտնի է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից։ Տեւական ժամանակ է, սակայն, Լիկան չի նկարահանվում։ 

325261233_1238362730145517_8541137686995993637_n (1).jpg (72 KB)



© NEWS.am STYLE