«Ալյա Քարդաշյան». հայուհիների երեք կերպար՝ ոգեշնչված Քիմից

22:07   10 փետրվարի, 2023

Ինֆլյուենսեր Քիմ Քարդաշյանը, որն ունի 345 միլիոն հետեւորդ, գիտի ինչպես թրենդներ ստեղծել։ Հենց նա էր սպորտային շիկի գլխավոր խթանողներից մեկը։ Մեր հայրենակցուհու ոճը որդեգրել են ոչ միայն Կալաբասասի գեղեցկուհիները, այլեւ Երեւանում։ Ժամանակակից աշխարհում կիպ հանդերձանքներն ընդգծում են կանացի կազմվածքի հմայքը։ Շատ անհրաժեշտ իր է։ Մասնավորապես, դրանք լեգինսներ են, հեծանվային շորտերը կամ քեթսյութները: Դրանք օգնում են շեշտադրել բարեմասնությունները։ Քարդաշյանների երկրպագուների մեծ մասը այս հարցի հետ կապված խնդիրներ չունեն։

51565 (1).jpg (61 KB)

Օրինակ, բլոգեր եւ դերասանուհի Մաշա Կոկչյանը ոգեշնչվել է Balenciaga ապրանքանիշի համար ստեղծած Քիմի կերպարով։ Նա սեւ էեթսյութը փոխարինել է սպիտակով։ Բլոգերը հյուսել է երկար մազերն ու կերպարին հավելել է վառ աքսեսուար՝ վարդագույն ակնոցի օգնությամբ։ Հագուստն ընդգծել է աղջկա մարզված կազմվածքը։

51565565.jpg (76 KB)

Դիմահարդար Հրուշ Աճեմյանը Քարդաշյանների կլանին ճանաչում է մի քանի տարի։ Բացի այդ, նրա ոճի վրա ազդում է նաեւ այն, որ աղջիկն ապրում է Լոս Անջելեսում։ Նա հաճախ է սիրում փորձել կիպ հանդերձանքներ, որոնք ընդգծեն նրա փարթամ կազմվածքը։ Հրապարակված կադրերից մեկում նա կեցվածք է ընդունել լեգինսներով ու երկարաթեւ վերնաշապիկով, որոնք համադրել է բարձրակրունկների հետ։

51565565256.jpg (93 KB)

Դիզայներ եւ Lafreti ապրանքանիշի հիմնադիր Գոհարը (Lolarim)   նույնպես չի թաքցնում իր հմայքը, որով բնությունը մեծահոգաբար օժտել ​​է նրան։ Նա, սակայն, ընտրում է հեծանվային շորտեր + սպիտակ շապիկ + երկարաճիտներ։ Եթե ​​Քիմն առաջարկում է գուլպաների ավելի պարզ տարբերակ, ապա Գահորը սիրում է խառնել հյուսվածքներն ու գույները։ Այսպիսով ստեղծելով ավելի բարդ կերպար:



© NEWS.am STYLE