Wine Story. մինչեւ 5000 դրամ արժողությամբ հինգ հայկական սպիտակ գինիներ, որոնց արժի ուշադրություն դարձնել

21:30   10 փետրվարի, 2023

Թեեւ Հայաստանը հնագույն ժամանակներից գինի է արտադրում, բայց գինիների սիրահարների համար բավականին դժվար է կողմնորոշվել սորտերի եւ ապրանքանիշերի հսկայական քանակի մեջ։ Այս կապակցությամբ NEWS.am STYLE-ը դիմել է փորձագետ, «In Vino»-ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանին։ Միասին փորձեցինք պարզել, թե 5000 դրամից ցածր արժողությամբ ո՞ր սպիտակ գինիներն են արժանի հատուկ ուշադրության։

Karas – Tale of two Mountains 2021

Tale of two Mountains.jpg (35 KB)

Tale of two Mountains գինին արտադրվում է Արմավիրի մարզում աճեցված խաղողից։ Karas-ի գինիներն առաջինն էին, որ որոկապես համապատասխանեցին արժեք-որակ հարաբերակցության առումով: Բնականաբար, յուրաքանչյուր տարվա արտադրանքը տարբեր է։

Tale of two Mountains-ը եզակի է նրանով, որ միավորում է խաղողի երկու տեսակ՝ առաջին «Կանգունը» (60%), տեղական, բայց ոչ էնդեմիկ, այսինքն՝ ստացված խաչասերման արդյունքում (այս սորտը որոշվել է հարգանքի տուրք մատուցել խորհրդային տարիներին։ Այն համարվում է տեղական եւ աշխարհում ոչ մի այլ տեղ չի հանդիպում), երկրորդ՝ Chenin Blanc (40%).

Գինին ունի 12% խտություն, բավականին թարմ, թթու, հաճելի, կանաչ խնձորի նոտաներով է։ Այն հեշտ է ըմպել։

Tale of two Mountains –ը պահպանում է իր որակը եւ տարեցտարի չի փոխվում, այն արդեն 3-4 տարեկան է։ Սա գինու խոշոր արտադրողի օրինակ է:

Գինը՝ 3300 դրամ։

Tushpa white 2020

cl0fm0b1o0vf7fdrm1nbj3vu4-tushpa-jan-12.270.0.2532.1748.full.jpg (105 KB)

Tushpa-ն փոքր ընկերություն է։ Գինին պատրաստվում է «Կանգուն» սորտից։ Սա շատ հագեցած գինի է, մի փոքր ավելի ծանր, ավելի հետաքրքիր համով, քանի որ խաղողն աճեցվում է ընկերության սեփական այգիներում։

Այն ունի դեղին խնձորի եւ տանձի բույրեր՝ վայրի ծաղիկների եւ ցիտրուսների նոտաներով։

Գինը՝ 4600 դրամ։

Stork 2021

Stork-bottle-compressed-1.jpg (17 KB)

Stork-ը բավականին երիտասարդ նախագիծ է։ Գաղափարը ներշնչված է արագիլների բներից, որոնց հաճախ ենք հանդիպում Արարատյան դաշտի ճանապարհներին։ Stork-ը պատրաստվում է Տափերականի խաղողից (գյուղ Արարատի մարզում), նաեւ Կանգուն սորտից։ Այն ունի ավելի թթվային, թարմ, ծաղկային նոտաներ։ Tushpa-յի համեմատ կան ավելի թարմ բուսական, կիտրոնի նոտաներ, մինչդեռ Tushpa-ն ունի կանաչ եւ դեղին խնձորի նոտաներ:

Գինը՝ 4600 դրամ։

Noa Arkuri 2021

Noa Arkuri 2021.jpg (108 KB)

Noa-ն շվեյցարացի Յակոբ Շուլերի նախագիծն է Հայաստանում, ով ցանկացել է գալ այս տարածաշրջան, գտնել իրեն հոգեհարազատ խաղողի տեսականի եւ գինի արտադրել։ Այդ նպատակով նա այցելել է Վրաստան, իսկ հետո եկավ Հայաստան, սիրահարվեց ու հասկացավ, որ առաջընթացի հնարավորություն կա։

Այժմ նա արտադրում է Arkuri գինիները։ Արկուրի նշանակում է այն վայրը, որտեղ, ըստ Աստվածաշնչի, Նոյը սկսել է հող մշակել եւ խաղողի այգի է տնկել։ Գինին պատրաստվում է Ոսկեհատ եւ Խաթուն սորտերից։ Ոսկեհատ սորտը մեր էնդեմիկ սորտերից է, բավականին հին, իսկ Խաթունի լրիվ անվանումը Խաթուն Խարջի է, որը հիմնված է այն բանի վրա, որ երբ պարսկական լծի տակ էինք, Խաթուն թագավորին տուրք էինք տալիս խաղողի տեսքով։ Դա լեգենդ էր։ Այլ անվանումը՝ Խաչխառջի, քանի որ որթատունկը աճում է խաչի տեսքով։ Arkuri ալկոհոլի պարունակությունը կազմում է 13%: Այս գինին ունի միջին մարմնեղություն։ Այն ունի դեղին խնձորի բույր՝ դեղձի, ծիրանի եւ վարդի նրբերանգներով։

Գինը՝ 4500 դրամ

EVN Wine Academy 2019

167334434_4051804301530761_1669769828751795331_n-683x1024.jpg (130 KB)

Գինու գործարանը գտնվում է Ոսկեհատ գյուղում եւ արտադրվում է միայն այնտեղի խաղողից։ Խոսքը 2019 թվականի խաղողի բերքահավաքի մասին է, որն իր որակի եւ գնի շնորհիվ շատ լավ է վաճառվում շուկայում։ Սա թարմ ու թեթև գինի է, այն ունի վայրի ծաղիկների բույր, կիտրոնի թթու, սպիտակ ծաղիկների նրբերանգներով։

Գինը՝ 3800 դրամ։



© NEWS.am STYLE