Սիրո բանաձեւն՝ ըստ Hayat Project-ի․ խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել

18:13   10 փետրվարի, 2023

«Քեզի մոտ վազելով, քեզի փաթաթվելով, քեզի համբուրելով, քեզի կարոտելով, քեզի երազելով, քեզի գուրգուրելով․․․ Այ, հենց ըդիգ է սերը»` երգում է Hayat Project-ը՝ ներկայացնելով սիրո իրենց բանաձեւը։ Խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել սիրո տոնին ընդառաջ՝ «Ըդիգ է սերը» երգի հիման վրա։  Այն կրկին համեմված է գյումրվա բարբառով ու Hayat Project-ին հատուկ ինքնատիպ մոտեցմամբ։

Լիրիկական այս երգի հեղինակները հենց խմբի անդամներն են, տեսահոլովակի ռեժիսորն Արա Ղազարյանն է, որն այն նկարահանել է մինիմալիատանական, բայց յուրահատուկ դետալներով։ Հոլովակը սեւ ու սպիտակ գույների մեջ է, գույներից միայն շեշտադրված է կարմիրը, որն այնքան համահունչ է սիրո թեմային։ Խմբի անդամները դասական ոճում են՝ տղաները կրում են սեւ կոստյում, կարմիր թիթեռնիկ, իսկ միակ աղջիկը՝ Նարեն՝ մուգ կարմիր, էլեգանտ զգեստ։ 

325351755_1152274095470175_5030038660796458195_n.jpg (81 KB)

YouTube-ում տեղադրվելուց հետո տեսահոլովակը մեկ ժամվա ընթացքում հավաքել է ավելի քան 5000 դիտում եւ 100-ից ավել մեկնաբանություն։ Դատելով օգտատերերի կարծիքից՝ Hayat-ին հաջողվել է կրկին զարմացնել լսարանին։ Այս տարվա ընթացքում սա խմբի ներկայացրած երկրորդ տեսահոլովակն է։ Նախորդը թողարկվել էր 5 օր առաջ։ Այն «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի սաունդրեքն է, որն ունի 82 հազարից ավելի դիտում։



© NEWS.am STYLE