Դեպրեսիայի մեջ գտնվող Բրիթնի Սփիրսի որդիները չեն ցանկանում տեսնել իրենց մորը

12:48   11 փետրվարի, 2023

Բրիթնի Սփիրսի վիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում նրա մտերիմերի շրջապատում։ Երկու երեխաների մայրը պայքարում է դեպրեսիայի դեմ.

«Բոլորն անհանգստանում են նրա համար, քանի որ նա շատ ընկճված է»,- DailyMail-ին ասել է փոփ երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով, որ երբեմնի «աշխույժ» աստղը վերածվել է ինտրովերտի:

Աղբյուրը մանրամասնում է, որ նրա դեպրեսիան մասամբ առաջացրել են երկու որդիները՝ 17-ամյա Շոն Փրեսթոնը եւ 16-ամյա Ջեյդեն Ջեյմսը, ովքեր հրաժարվում են հանդիպել մոր հետ: 

«Նա այլեւս այն կենսուրախ մարդը չէ, ինչ նախկինում էր: Ցավալի է նրան այսպիսին տեսնելը»:

Ասում են՝ խնդիրը նրա ցավալի հարաբերություններն են տղաների հետ, ովքեր մի քանի տարի առաջ տեղափոխվել են հոր՝ Քեւին Ֆեդերլայնի մոտ:

«Նա շատ տխուր է այն պատճառով, որ իր որդիները չեն ցանկանում տեսնել իրեն․ նա իրեն սարսափելի է զգում։ Սա մեծ բաց է նրա սրտում»,-հավելել է աղբյուրը,-«Կարծում եմ՝ ցանկացած մոր սիրտ էլ կպայթեր այսպիսի բանից»:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բրիթնի Սփիրսի հոգեկան առողջության եւ թմրամիջոցների չարաշահման հետեւանքով խնդիրներն այնքան էին սրվել, որ նրա ընկերները որոշել էին միջամտել: Նրանք վախենում են, որ «նա կմահանա»։



© NEWS.am STYLE