«Արմավենի»․ ամերիկահայ գրող Նադին Թաքվորյանի նոր գրաֆիկական վեպը՝ Հայոց ցեղասպանության մասին

16:17   11 փետրվարի, 2023

2019 թ-ին գրաֆիկական վիպասան Նադին Թաքվորյանը Tweeter-ում լուսանկար հրապարակեց՝ հայտնելով,-«Այսօր ես հիշում եմ իմ մեծ տատին՝ Արմավենուն, որին, մի շարք կանանց ու երեխաների հետ, փակել էին Թուրքիայի ֆրանսիական դպրոցում, այնուհետեւ այն այրել: Մի թուրք զինվոր, սակայն, խղճացել էր նրանց եւ ազատ արձակել՝ մինչեւ կվառվեին»:

«Արմավենին» հիմա Նադինի նոր՝ կիսակենսագրական գրաֆիկական վեպի անվանումն է. այն ներկայացնում է երկու պատմություն, որոնք արտացոլում են Հայոց ցեղասպանության գենետիկ ցավը: Արմավենին մի աղջիկ էր, որը փորձում էր ողջ մնալ Օսմանյան կայսրության հալածանքներից, իսկ մյուս հերոսուհին Նադինն է՝ ժամանակակից առաջին սերնդի դեռահաս աղջիկ, որը փնտրում է իր իրական ինքնությունն ու տունը:

328997492_591559372431254_8216185925091171999_n.gif (151 KB)

«Արմավենին» կհրապարակվի 2025 թ-ի աշնանը՝ Levine Querido հրատարակչությունում, Մեգան Մարիս ՄքՔալոի կողմից: Նադին Թաքվորյանի գործակալ Սարա Քրոին դիմել է գրքի համաշխարհային իրավունքների համար: 

Հեղինակն իր բլոգում շնորհակալություն է հայտնել իր հրատարակչին ու գործակալին ու գրել է,-«Իմ կյանքի երազանքն էր ստեղծել գրաֆիկական մի վեպ Հայոց ցեղասպանության եւ այդ մարդկային ողբերգության իմ սեփական փորձի, ապրումների մասին: Հուսով եմ՝ ինձ հետ կլինեք իմ ողջ ճանապարհորդության ընթացքում, իսկ ես կանեմ լավագույնն իմ կողմից»:

329051563_1237287930190269_2704046369737171603_n.gif (155 KB)

Նադին Թավաքյանն առաջին սերնդի ամերիկահայ հեղինակ ու պատկերազարդող է, որն իր ընտանիքի՝ ամուսնու եւ երեխաների հետ ապրում է Կալիֆորնիայում։ Նադինի ընտանիքի անդամները պոլսահայեր են։ Հեղինակն ամբողջությամբ ընկղմված է իր ինքնության եւ պատմության ուսումնասիրության, մշակութային բնաջնջման դեմ պայքարի մեջ։ Նա իր գրվածքներում նաեւ տեղ է թողնում երեւակայության եւ այլընտրանքային աշխարհի համար։ 

Աղբյուրը՝ Samacharcentral.com 



© NEWS.am STYLE