«Ո՞վ է նա»․ Քիմ Քարդաշյանի երկրպագուները կարծում են՝ հայուհին անճանաչելի տեսք ունի իր «նոր քթով ու այտոսկրերով» (ֆոտո)

00:15   12 փետրվարի, 2023

Քիմ Քարդաշյանի երկրպագուները պնդում են՝ սոցիալական ցանցերում հրապարակված նոր լուսանկարներում աշխարհահռչակ հայուհին անճանաչելի տեսք ունի։

Hulu-ի աստղը մանրակրկիտ զննման կիզակետում է հայտնվել այն բանից հետո, երբ լուսանկարներում նկատվել են նրա «փոփոխված» քիթն ու «խորացած» այտոսկրերը:

who-kim-kardashian-fans-think-794527213.jpg (62 KB)

Օրերս 42-ամյա Քարդաշյանի լուսանկարները հրապարակվեցին Messika զարդերի բրենդի ինստագրամյան էջում։ Skims-ի հիմնադիրը բրենդի նոր արշավի մասնակիցներից է․ լուսանկարներում նա կրում է բրենդի սրտաձեւ վզնոցը։ Կադրերում նրա դեմքը բավական սրացած տեսք ունի, իսկ ծնոտը չափազանց ընդգծված է։ Բացի այդ, Քիմի այտոսկրերը դեպի ներս են խորացած, ինչի պատճառով ավելի շեշտված են երեւում։ 

who-kim-kardashian-fans-think-794527212.jpg (56 KB)

Թե համախոհները, թե քննադատները նկատել են, որ Քարդաշյանի դեմքն ակնհայտորեն փոխված է։ Reddit-ի ֆորումում բազմաթիվ մեկնաբանություններ են հայտնվել։ «Նրա դեմքի ձեւը, պարզապես, փոխվել է։ Իսկ դա այն է, ինչի համար նրան նախկինում գովերգում էին»,-ասվում է գրառումներից մեկում։ «Կարո՞ղ է ինչ-որ մեկը կողք-կողքի դնել եւ համեմատել նրա հին եւ նոր լուսանկարները։ Նա այնքան տարբեր է․․․»,-հարցրել է մեկ այլ օգտատեր։ 

kim-kardashian-attends-skims-valentines-794354475-1.jpg (147 KB)

Քննադատողներից շատերը մեղադրել են հեռուստաաստղին «ֆիլտրերի» ու «ֆիլլերների» չարաշահման մեջ։ Ոմանց կարծիքով՝ ծնոտի ֆիլլերը հայազգի աստղին «ծեր» տեսք է հաղորդել։ 

kim-kardashian-stuns-new-skims-774156343.jpg (109 KB)

Թեեւ Քիմը չի խոստովանում, որ փոխել է ծնոտի տեսքը, ակնհայտ է, որ նա մանրակրկտորեն մշակում է իր լուսանկարները։ The Kardashians-ի էպիզոդներից մեկում նրա քույրը՝ Քլոեն, Մայամի կատարած ճանապարհորդության ընթացքում, նույնիսկ, բարկանում է նրա վրա, քանի որ Քիմը զվարճանալու փոխարեն անդադար լուսանկարներ էր հաստատում։  

Աղբյուրը՝ The Sun
Լուսանկարները՝ Instagram/MessikaJewelry, Getty, Instagram/KimKardashian 



© NEWS.am STYLE