Ռիհաննան սպասում է երկրորդ երեխայի ծնունդին

09:54   13 փետրվարի, 2023

Ռիհաննայի ներկայացուցիչը The Hollywood Reporter-ի հետ զրույցում հաստատել է, որ երգչուհին սպասում է երկրորդ երեխային: Ռիհաննայի կարգավիճակի մասին խոսակցությունները սկսվել են Super Bowl-ի կիսաեզրափակչին նրա ելույթից հետո:

Ռիհաննան երգել է իր հիթերը Գլենդելում, Արիզոնա նահանգի Սթեյթ Ֆարմ Արենայում, որտեղ խաղում էին Philadelphia Eagles-ը եւ Kansas City Chiefs-ը։

Ռիհաննան երգել է այնպիսի մեծ հիթեր, ինչպիսիք են «We Found Love», «Where Have You Been», «Diamonds» եւ «Work» եւ նույնիսկ ակնարկել, որ հղի է։

Ռիհաննան եւ  ռեփեր A$AP Rocky-ն մեծացնում են իրենց 9 ամսական որդուն։ «Գրեմմի»-ի դափնեկիրը, նախքան իր խաղադաշտի ելույթը, հարցազրույցներից մեկում նշել է, որ սկզբում երկու անգամ մտածել է Super Bowl-ում հանդես գալու մասին, բայց մայրությունը, ի վերջո, ոգեշնչել է իրեն հանդես գալ մեծ խաղում:



© NEWS.am STYLE