Ծնվել է Բլեյք Լայվլիի եւ Ռայան Ռեյնոլդսի չորրորդ երեխան

15:30   13 փետրվարի, 2023

Բլեյք Լայվլին եւ Ռայան Ռեյնոլդսը ունեցել են իրենց չորրորդ զավակին։ Այս մասին իր Instagram-ում հայտնել է դերասանուհին։

Լուսանկարում Լայվլին կանգնած է ամուսնու եւ սկեսրոջ՝ Թեմիի միջեւ՝ ցույց տալով երկրպագուներին, որ նա այլեւս փոր չունի։

Լայվլին եւ Ռեյնոլդսը, ովքեր ամուսնացել են 2012 թվականին, դաստիարակում են երեք դուստրերին։

Երեխայի մասին ուրախալի լուրը հանրությանը հայտնի դարձավ անմիջապես հետո, երբ նոյեմբերին աղբյուրը Us Weekly-ին հայտնել էր, որ Բլեյքին մինչեւ ծննդաբերություն «քիչ ժամանակ է մնացել»:

Երջանիկ զույգը դեռեւս չի հայտնել երեխայի անունն ու սեռը։

Հարմարավետ հյուրասենյակում արված ընտանեկան գեղեցիկ լուսանկարի հետ մեկտեղ դերասանուհին նաեւ կիսվել է ընտանեկան խնջույքից մի քանի համեղ ուտեստների լուսանկարներով: Ներառյալ՝ կարկանդակ եւ կծու տնական պիցցա՝ հալված պանրով եւ լոլիկով։

Լայվլին պաշտոնապես հայտարարեց, որ սպասում է իր չորրորդ երեխային 2022 թվականի սեպտեմբերին՝ ներկա լինելով Forbes Power Women's Summit-ի 10-րդ ամենամյա գագաթնաժողովին։



© NEWS.am STYLE