Վալենտինյան իրեր NEWS.am STYLE-ի wish-list-ից

19:45   13 փետրվարի, 2023

Վալենտինի օրը ոչ միայն սիրելիներին, այլեւ ինքներդ ձեզ գոհացնելու առիթ է։ Այսօրվա ընտրանու մեջ մեկտեղել ենք ապրանքներ տեղական արտադրողներից եւ ոչ միայն՝ նվիրված նման նշանակալի ամսաթվին:

HeartBag՝ Project Cinq-ից

Իրը հայ դիզայներների կողմից է, ով ավարտել է Փարիզի Նորաձեւության հեղինակավոր ինստիտուտը (IFM, Institut Français de la Mode - խմբ.)

Պայուսակները պատրաստվում են պատվերով՝ երկու շաբաթվա ընթացքում։ Գերազանց ներդրում «Արտադրված է Հայաստանում» հավաքածուում։

Կոկտեյլային զգեստ Astghik Aleksanyan Collection-ից

Հագուստի տեղական բրենդը թողարկել է հավաքածու՝ նվիրված սիրահարների տոնին։

Կանացի զգեստ, որն ընդգծում է դեկոլտեն։ Այն կարելի է կրել ոչ միայն խնջույքի ժամանակ, այլեւ առհասարակ։

Պայծառ վզնոց՝ FEM-ից

Տեղական դուետը, որը FEM-ի ստեղծման առաջնագծում է, ոչնչացնում է գեղեցիկ զարդերի արժեքի մասին բոլոր առասպելները։ Խմբագրության անփոխարինելի ֆավորիտը, որտեղ դուք կարող եք գտնել իրեր ցանկացած ճաշակի եւ գույնի համապատասխան:

Պարզ, բայց շատ գրավիչ զարդերը պատրաստված են թրենդային գույնով՝ Viva Magenta-ով: Սա FEM-ի եւ Sammy Beauty-ի համագործակցության արտադրանքն է՝ նվիրված փետրվարի 14-ին:

 Օծանելիք Emma Veled-ից

Հայ-ֆրանսիական ապրանքանիշը գնորդին առաջարկում է ինքնուրույն հավաքել խորհրդանշական բույրերի հավաքածուն:

Ընտրության մեջ կան եւ՛ ծանր, եւ՛ թեթև հոտեր։

 

 



© NEWS.am STYLE