Սեր ու հիասթափություն․ պարուհի Սոնա Եսայանը ներկայացրել է «Կգնամ» երգի տեսահոլովակը՝ նոր ոճում եւ այլ էմոցիաներով

16:21   13 փետրվարի, 2023

Սոնա Եսայանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Կգնամ» երգի հիման վրա։ Այն ստեղծվել է George Brainshaker-ի կողմից։ Պարուհու ամուսինը՝ Գրիգ Գեւորգյանը, տեսահոլովակի համառեժիսորներից է․ այն նկարահանել է Վահան Եփրեմյանի հետ համատեղ։

330800965_1138494946849048_571311920395495346_n.jpg (239 KB)

Այս ոճը տարբերվում է այն ամենից, ինչ նախկինում տեսել ենք Սոնայի մատուցմամբ։ Պարւհի-երգչուհին այստեղ «դավաճանել է» իր աշխույժ ու կենսախինդ կերպարին՝ մարմնավորելով մի աղջկա, ով սիրահարվում է, այնուհետեւ՝ խափված զգում իրեն։ Հայտնի հայուհին, որն աչքի է ընկնում իր ընդգծված ոճով, տեսահոլովակում հանդես է գալիս մի քանի կերպարներով, որոնք իրեն հարազատ սպորտային ոճում են։ Տեսահոլովակում պարային շարժումները քիչ են, շեշտը դրված է Սոնայի արտիստիզմի ու էմոցիոնալ խաղի վրա։ Պարուհուն կտեսնեք սթեյթբորդ քշելիս եւ ատրակցիոններով վեր սլանալիս, իսկ ամենաէմոցիոնալ կադրը վերջում է, երբ հերոսուհին հիասթափությունից սկսում է արտասվել։

330166752_1291988258367196_8742961350657265176_n.jpg (43 KB)

Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է երեկ՝ փետրվարի 12-ին, եւ արդեն ունի ավելի քան 65 հազար դիտում եւ մոտ 220 մեկնաբանություն։ Հետեւորդները շնորհավորել են Սոնային՝ հույս հայտնելով, որ նրա նոր աշխատանքը սպասեցնել չի տա։ 



© NEWS.am STYLE