Ինչպես են Ժաննա Լեւինան եւ Թինա Կանդելակին շնորհավորել Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան 49-րդ տարեդարձը

17:25   13 փետրվարի, 2023

Ռուսաստանաբնակ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան իր ինստագրամյան էջում հումարային հոլովակ է հրապարակել, որով շնորհավորել է ամուսնու ծննդյան օրվա կապակցությամբ։ «Այսօր ծնվել է ամուսինս»,- հրապարակումը մակագրել է Ժաննան, որտեղ ինքն ու Գարիկը խոսում են տորթերի հանդեպ Ժաննայի սիրո մասին։ Մարտիրոսյանն այսօր դառնում է 49 տարեկան։

Մարտիրոսյանին շնորհավորել է նաեւ ռուս լրագրող Թինա Կանդելակին՝ նշելով, որ նա նման է Ալ Պաչինոյին։

«Հավանաբար շատերն են ասել, որ նման ես Ալ Պաչինոյին: Եվ այստեղ հարցը միայն արտաքին նմանությունը չէ։ Այստեղ հարցը ինտելեկտուալ նմանության մասին է, այլ կերպ ասած՝ մասնագիտության մեջ գրեթե վերացած ցեղատեսակի։ Նորաձեւ է դարձել հաշվելը․ հագուստը, մեքենաներն ու լայքերն ամեն մեկին դարձնում են միլիոնների կուռք, բայց ես վստահ եմ, որ այս անմեղսունակությունը տեխնոլոգիական առաջընթացի միայն անցողիկ մասն է։ Ոչ ոք դեռ չի չեղարկել կրթությունը, ինտելեկտը եւ աշխարհի նկատմամբ ունեցած հայացքը, եւ դրանք քո մոտ առատորեն կան։ Դու կանգնած ես եղել ամենաթեժ կատակերգական շոուի սկզբնամասում եւ դեռ շարունակում ես զարմացնել բոլորիս՝ նոր նախագծերի հաջողությամբ՝ «Самоирония»-ից մինչեւ «Конфетки»-ն։ Առողջություն և ոգեշնչում, հարգելի @martirosian_official , դու դեռ պետք է ստեղծես ապագայի հեռուստատեսությունը, քանի որ դու այն քչերից ես, ով կարող է այն դարձնել բարի, խելացի եւ ինքնահեգնական։

Ծնունդդ շնորհավոր»,- գրել է նա։



© NEWS.am STYLE