Գնել Ուլիխանյանը, Անի Երանյանը, Սոս Կարապետյանը եւ այլք` նոր սերիալում (վիդեո)

18:27   13 փետրվարի, 2023

Գնել Ուլխանյանն ինստագրամյան իր հետեւորդներին հայտնել է, որ նկարահանվում է նոր հեռուստասերիալում։ Ամերիկաբնակ դերասանը սերիալի առաջին մանրամասները ներկայացրել է վլոգով, որտեղ պատմել է Լաս Վեգաս կատարած ուղեւորության մասին ու բացահայտել ֆիլմում իր խաղընկերներից մի քանիսին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Նոր հեռուստասերիալը կոչվում է «Գործարք Vegas»-ում, ռեժիսորը Մհեր Խաչատրյանն է, իսկ պրոդուսերը՝ Սոս Կարապետյանը, որը նաեւ մարմնավորում է ֆիլմի հերոսներից մեկին։ Վլոգից պարզ է դառնում, որ սերիալում նկարահանվում են նաեւ Անի Երանյանն ու Արմեն Մարգարյանը։ Դերասանական ու ստեղծագործական կազմը նկարահանումների համար երեք օր անցկացրել է Վեգասում։ Դերասանը Instagram-ում հրապարակած հոլովակում նաեւ ցուցադրում է Վեգաս հասնելու ճանապարհն ու այն տեսարանը, որը բացվում էր հյուրանոցի պատշգամբից։ 

326041699_563992565782257_5233579488435290916_n.jpg (86 KB)

Գնելը տեղակացրել է, որ նկարահանումները «շատ հետաքրքիր են անցնում», իսկ Սոս Կարապետյանին կարողացել է բացահայտել նորովի։

Դերասանի հետեւորդներին, կարծես, դուր է եկել վլոգ նկարահանելու նրա մտադրությունը։ Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Գնելին կրկին ցանկանում են տեսնել էկրաններին։ 

Լուսանկարները՝ Գնել Ուլիխանյանի, Անի Երանյանի եւ Սոս Կարապետյանի ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE