Ինչպես Revenge Make Up անել․ սովորում ենք տիկտոկերներից

12:18   14 փետրվարի, 2023

Երբ զգեստը չի կատարում նախատեսված «աշխատանքը», ստիպված դիմում ենք վրձինների օգնությանը։ Ոչ բոլորին կհաջողվի կրկնել դիզայներ Քրիստինա Ստամբոլյանի՝ աղմկահարույց զգեստի հեղինակի ստեղծագործությունը։ Իսկ առկա պատճենները լայնածավալ սենսացիա չեն առաջացնում։ Բայց դիմահարդարման հետ կապված էքսպերիմենտը կարող է հաջողությամբ պսակվել, կստացվի հասնել ցանկալի նպատակին՝ վրեժխնդիր լինել նախկինից։

Այժմ TikTok-ի թրենդներում կան մի քանի հարյուր ուսուցողական բնույթի տեսանյութեր։ Հիմնականում դրանք աղջիկներ են, որոնք խոսում են տղաների հետ ցավալի բաժանումների մասին: Միեւնույն ժամանակ նրանք «մոխրագույն մկներից» վերածվում են femme fatale-ի (ճակատագրական կանանց - խմբ.)

Տիկտոկեր Յաշան պատմում է, թե ինչպես հասնել «wow» էֆեկտի: Աղջիկն ընդգծել է կոպերից մինչեւ քունքերը, այնուհետեւ այտոսկրերն ու քիթը: Հետո նա վերցնում է  փոքրիկ վրձին եւ ընդգծում աչքերի, քթի, կզակի եւ վերին շուրթերի անկյունները: Այսպիսով, «իդեալական հիմքի» վրա աշխատանքը ավարտվում է։

@yashface2310 Revenge Makeup tutorial This makeup is a tried and true winner and looks good on literally everyone. She’s not doin too much, she’s doing just enough. #greenscreen #revengemakeup #sultrymakeup #breakupmakeup #AmazonSavingSpree #petsmart #hoodedeyesmakeup #hoodedeyeliner #hoodedeyesmakeuptips #yashface2310 ♬ Selfcare-demo - Bella Moulden

Աղջկա խոսքով՝ հոնքերն անհատական ​​խնդիր են։ Դրանք շատ են փոխում մարդու արտաքինը: Ինքը՝ Յաշան, 90-ականների թրենդների ազդեցության տակ է գտնվում․ մի փոքր վեր բարձրացված չափազանց բարակ հոնքեր։ Խորհուրդ ենք տալիս չշտապել եւ մի բարակացրեք ձեր թանձր հայկական ժառանգությունը։ Թրենդները փոխվում են, բայց դրանց հետեւանքների դեմ պետք է երկար պայքարել։

Շուրթերը ներկված են օմբրե էֆեկտով։ Ինչպես հասնել նման սահուն անցման, կարող եք սովորել փորձագետ Մելինե Մանուկյանից, ով իր մասնագիտական ​​գաղտնիքով կիսվել է NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում։

Աչքերն արդեն պետք է մշակել Tiktok-ի փորձագետի խորհրդով։ Ողջ գրավչությունը դրանց մեջ է։ Նյուդ երանգների կամ  սկուլպտորի օգնությամբ պետք է նախապատրաստել հիմքը։ Այնուհետեւ շոկոլադե երանգով ստվերաներկով ընդգծեք գծերը, կոպի ներքին հատվածը։ Վերջնական փուլը թարթիչներն են։ Զգուշորեն քսեք սեւաներկը։

Նման կոմբայից հետո տղամարդկանց խորհուրդ ենք տալիս զգուշանալ։



© NEWS.am STYLE