Բնակարանային խնդիր. ինտերիերի հիմնական տարրերը

19:29   18 փետրվարի, 2023

Բնակարանի դիզայնը կատակ բան չէ։ Ինչպե՞ս ճիշտ սահմանազատել տարածքը, ինչպե՞ս տեղադրել լուսավորություն: NEWS.am STYLE-ի այս եւ մյուս հարցերին պատասխանել է «Metric Studio» դիզայնի ստուդիայի հիմնադիր եւ գործադիր տնօրեն, ճարտարապետ Հովհաննես Վահրամյանը՝ Երեւանի կենտրոնում իր բնակարանային նախագծերից մեկի օրինակով։ Խոսքը 100քմ բնակարանի մասին է։

Լուսավորության կարեւորության մասին

01_new version.jpg (53 KB)

Լույսն ինտերիերի կարեւոր ու առաջին կետերից մեկն է: Լուսավորության երեք տեսակ կա՝ ֆոն, ձուլված, հետո ուղղորդող եւ վերջում՝ դեկորատիվ։ Ինտերիերի զանազան տարբերակներ ստանալն ինձ համար առաջնահերթ խնդիր է: Յուրաքանչյուր հայեցակարգ կարող է փոխել ամբողջ ինտերիերը եւ, սկզբունքորեն, այդպես էլ պետք է լինի:

5C0A1385.jpg (49 KB)

Հանրային նախագծերում լույսը շատ կարեւոր է, որպեսզի  շեշտադրվի այն տարածքները, որոնք ցանկանում եք։ Առանց դրա չի լինի:

Ինտերիերի հիմնական տարրերը

04.jpg (50 KB)

Հյուրասենյակի տարածքում կարող եք ֆակտուրային պատ նկատել։ Սա ինտերիերի հիմնական տարր է: Իրականում թանկ հաճույք է սեւ տուֆը, բայց ոչ պարզ, այլ ժայռոտ։ Այսինքն՝ ժայռից կտրված ու մաքրված կտոր է։ Դրա հաստությունը մոտ 15 սանտիմետր է։ Այն շատ երկար ժամանակ է պատրաստվել։ Սկզբունքորեն, կարող եմ ասել, որ ես առաջին մարդն եմ, ով դա արեց այստեղ, քանի որ անալոգները, որոնք կարելի է գտնել, կացնով կամ այլ գործիքով պատրաստված հյուսվածքներ են, բայց այստեղ նման արդյունքի հասնելու համար օգտագործվել է բոլորովին այլ տեխնիկա:

5C0A1128.jpg (42 KB)

Հաշվի առնելով մեր նախագծերը, այս դիզայնը դժվար թե կարելի է անվանել «wow», բայց հետաքրքիր է, քանզի նախնական խնդիրը ձեղնահարկից նման ինտերիեր ստանալն էր: Դա մի տարածք էր՝ մեկ մեծ եւ երկու փոքր պատուհաններով։ Մոտ 100 քառ. մետր։

5C0A1160.jpg (36 KB)

Տեղադրել ենք բիոբուխարի, այն աշխատում է սպիրտով, այդ իսկ պատճառով ծխատարի կարիք չկա։

5C0A1216.jpg (40 KB)

Ի դեպ, կանաչապատումը նույնպես շատ կարեւոր է։ Եթե այն այստեղ չլիներ, ամեն ինչ լրիվ այլ տեսք կունենար։ Սա նույնպես այն կետերից է, որը պետք է առավելագույնս օգտագործել ամենուր։

5C0A1193.jpg (47 KB)

Հետաքրքիր է նաեւ բուխարու հատվածի ծածկույթը։ Սա ժանգոտ մետաղի իմիտացիա է։ Իրականում շատերը կարծում են, որ սա պողպատե կոնստրուկցիա է, բայց դա այդպես չէ։ Կա հատուկ ներկ, որը պարունակում է պիգմենտ եւ մետաղի փոշի:

700.jpg (44 KB)

Այն չորս բաղադրիչ ունի եւ արդեն ներկման երրորդ փուլում այս բաղադրիչը հայտնաբերվում է պատի վրա, այսինքն՝ առաջանում է իրական ժանգ, թեեւ պատն ինքնին մետաղական չէ։

5C0A1404.jpg (56 KB)

Բնակարանն առանձնապես նախատեսված չէ ընտանիքի ապրելու, ավելի շուտ՝ մեկ անձի կամ երիտասարդ զույգի համար է։

5C0A1273.jpg (41 KB)

Զրուցեց Ռեգինա Մելիքյանը



© NEWS.am STYLE