«Քեզ սիրելու համար արժեր այսքան սպասել»․ «Սիրահարված»՝ Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը

16:27   14 փետրվարի, 2023

Սիրո տոնին Միհրան Ծառուկյանը երկրպագումերի սրտերը հալեցրել է նոր տեսահոլովակով։ «Սիրահարված»՝ այսպես է կոչվում երգչի նոր երգը, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է։ 

Ջերմ զգացմունքի մասին տեսահոլովակը մառախլապատ գույներով նեկայացնում է զույգի հույզերը։ Գլխավոր հերոսի դերում հենց Միհրան Ծառուկյանն է։ Նա եւ հերոսուհին, որն, ի դեպ, շատերին առաջին հայացքից երգչի կնոջը՝ Արփի Գաբրիելյանին է հիշեցրել, սեւ, դասական ոճում են։ Տեսահոլովակի ռեժիսորը Վազգեն Ծատինյանն է, որը զույգին պատկերել է ցրտաշունչ եղանակի ֆոնին։

«Իմ սիրահարված սիրտը սիրում է․․․»,-ֆեյսբուքյան իր էջում՝ տեսահոլովակին կից գրել է երգիչը։ 

Հոլովակը YouTube-ում տեղադրվել է 3 ժամ առաջ, այս պահի դրությամբ ունի 8000 եւ ավելի դիտում ու հարյուրավոր մեկնաբանություններ։ Երգչի երկրպագուները գնահատել են նրա նոր աշխատանքը, ոմանք նշել են, որ երգը «համահունչ է սիրո տոնին»։



© NEWS.am STYLE