«Հաճելի զրույց ունեցանք երաժշտության թեմայով»․ Աստղիկ Սաֆարյանը Լոնդոնում հանդիպել է Սեմ Սմիթին (ֆոտո/վիդեո)

11:05   15 փետրվարի, 2023

Աստղիկ Սաֆարյանը, որն այս օրերին Լոնդոնում է, հանդիպում է ունեցել աշխարհահռչակ անգլիացի երգիչ Սեմ Սմիթի հետ։ Երգչուհին արտիստի հետ համատեղ տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել՝ անգլերեն գրառման մեջ նշելով երգչի ամենահայտնի հիթերից մի քանիսի վերնագրերը․

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_)



Գիտեմ՝ «ես միակը չեմ» (I'm Not the Only One), ով սիրում է նրա երաժշտությունը, այնպես որ՝ իմ կողմից «անսուրբ» (Unholy) կլիներ Սեմ Սմիթի հետ այս հիասքանչ հանդիպման հրապարակմամբ չկիսվելը։ Դուք այնքան համեստ ու լավ մարդ եք։ Աննկարագրելիորեն հաճելի էր ձեզ հանդիպելը»,-գրել է Աստղիկը։

326308225_590612686251697_6148570536482353927_n.jpg (107 KB)

326530538_702106738265778_5385954344008075484_n.jpg (105 KB)

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց երգչուհու հետ՝ պարզելու Սեմ Սմիթի հետ հանդիպման մանրամասներն, ու արդյոք սպասվո՞ւմ է հայ եւ բրիտանացի արտիստների համագործակցությունը։ Աստղիկը, սակայն, նշեց, որ առայժմ մանրամասներ չի կարող հայտնել,-«Պայմանավորվածություն ունեինք․ մեկ բաժակ շամպայնի շուրջ հաճելի զրույց ունեցանք երաժշտության թեմայով։ Ոչինչ չեմ կարող ավելացնել»,-ժպիտով հավելեց նա։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE