Ֆարել Ուիլյամսը դարձել է Louis Vuitton-ի տղամարդկանց հավաքածուի ստեղծագործական տնօրեն

10:00   15 փետրվարի, 2023

Ամերիկացի երաժիշտ եւ դիզայներ Ֆարել Ուիլյամսը նշանակվել է Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի հավաքածուների նոր ստեղծագործական տնօրեն։ Այս մասին ապրանքանիշը հայտնել է երեքշաբթի՝ Twitter-ի իր էջում։

«Louis Vuitton-ն ուրախ է ողջունել Ֆարելին որպես տղամարդկանց ստեղծագործական նոր տնօրեն: Louis Vuitton-ի համար նրա առաջին հավաքածուն կներկայացվի հաջորդ տարվա հունիսին՝ Փարիզի տղամարդկանց նորաձեւության շաբաթվա ընթացքում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆարել Ուիլյամսն ամերիկացի երգիչ, ռեփեր եւ դիզայներ է։ 2003 թվականին Ուիլյամսը հիմնել է Billionaire Boys Club հագուստի ապրանքանիշը ճապոնացի դիզայներ Տոբակի Նիգոյի հետ, որն ավելի հայտնի է որպես Nigo ։

Ուիլյամսը կփոխարինի տղամարդկանց հագուստի Louis Vuitton-ի նախկին կրեատիվ տնօրեն Վիրջիլ Աբլոյին, ով մահացել է 2021 թվականին։ Նա 42 տարեկան էր։



© NEWS.am STYLE