Ըստ TasteAtlas-ի․ Հայաստանը՝ 2022 թվականի աշխարհի լավագույն խոհանոցների ցանկում

12:20   15 փետրվարի, 2023

Ըստ TasteAtlas-ի՝ 2022 թվականի աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 90-րդ տեղը։

TasteAtlas սննդի փորձառական ուղեցույցը դասակարգում է աշխարհի խոհանոցները՝ հիմնված իսկական (բնագրային) բաղադրատոմսերի, սննդի քննադատների ակնարկների ու հայտնի բաղադրիչների եւ ուտեստների վերաբերյալ հետազոտական ​​հոդվածների, ինչպես նաեւ բաղադրիչների, ուտեստների եւ խմիչքների քվեարկության վրա:

armenian-topik-recipe.jpg (96 KB)

Այսպիսով, աշխարհի 95 խոհանոցների լավագույն հնգյակում ներառվել են.

Իտալիան,

Հունաստանը,

Իսպանիան,

Ճապոնիան,

Հնդկաստանը։

3b297f0c7d1a4497a39460668b787af5.jpg (124 KB)

Հայաստանը 3,80 միավորով 90-րդ հորիզոնականում է։ Հայկական սիրված ուտեստներից ցանկում ներառված են լավաշը, լահմաջոն, տոլման, հարիսան, ղափաման, իհարկե խորովածն ու քյաբաբը։ Անսպասելի ուտեստների թվում է մանթին։ Ինչպես նաեւ թոփիկը։ Սա «Պահքի ժամանակ ավանդաբար օգտագործվող հայկական բուսական ուտեստ է։ Թոփիկը կարտոֆիլով եւ սիսեռով յուրօրինակ կարկանդակ է՝ լցոնված սոխով, հաղարջով, սոճու ընկույզով, թահինով եւ ձիթապտղի յուղով: Միջուկը սովորաբար համեմում են դարչինով ու բուրավետ պղպեղով, իսկ ճաշատեսակը մատուցում են ցողված կիտրոնի հյութով ու դարչինով»։

Լավագույն ռեստորանների շարքում են «Լավաշը», «The Club-ը», «Դոլմաման», «Գնթունիկ հացատունը», «Արտաշի մոտ»-ը, «Երեւան պանդոկը», «Ուրարտուն», «Անուշը», «Կովկաս համալիրը», «Մեր գյուղը» եւ «Այաս-Կիլիկիան»:

 

 

Լուսանկարները՝ Pinterest/ Tasteatlas.com



© NEWS.am STYLE