Գեւորգ Բաշինջաղյանի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 16 250 դոլարով

16:00   15 փետրվարի, 2023

Հայ նկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի «Լեռնային լանդշաֆտը» կտավը վաճառվել է Նյու Յորքի Roland Auctions աճուրդում 16250 դոլարով։ Գնորդը Մեծ Բրիտանիայից է:

Բաշինջաղյանը մասնագիտացել է բուկոլիկ բնապատկերների մեջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով լույսի օգտագործմանը՝ օրվա ժամը արտահայտելու համար:

327658746_681615913755960_7687413081933069002_n.jpg (113 KB)

«Լեռնային լանդշաֆտն» անսովոր ստեղծագործություն է, ի սկզբանե այն կարծես թե ցերեկային տեսարան է, բայց միանգամայն հնարավոր է, որ այն գիշերային բնապատկեր է, որը լուսավորված է պայծառ լիալուսնով։ Ներքեւի ձախ անկյունում պատկերվածն ընդգծում է բնության մեծությունը՝ համեմատած մարդկային փորձի հետ:

Բաշինջագյանի վրա մեծ ազդեցություն է ունեցել Արխիպ Կուինջիի աշխատանքը, եւ այս առումով նա ներկայացնում է էպիկական բնապատկերի այն գիծը, որը ռուսական արվեստում ներկայացրել է Այվազովսկին։ Թեեւ նա իր կյանքի մեծ մասն ապրել է Թիֆլիսում, սակայն նրա նկարների թեմաների մեծ մասը կապված է Հայաստանի հետ։ Հայ արվեստագետները, մասնավորապես՝ Մարտիրոս Սարյանը, Բաշինջաղյանին համարում էին իրենց հետնորդ, եւ նա համարվում է հայ գեղանկարչության ռեալիստական ​​բնանկարի հիմնադիրը։



© NEWS.am STYLE