12:55 15 փետրվարի, 2023«Միսս աշխարհ 2023» գեղեցկության մրցույթը կանցկացվի ԱՄԷ-ում։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է Miss World Limited-ի նախագահ Ջուլյա Մորլին։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ «Միսս աշխարհ» 71-րդ փառատոնը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրություններում»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը դեռեւս չի կարողանում ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել՝ ներառյալ միջոցառման ամսաթիվն ու կոնկրետ վայրը։
Վերջին անգամ մրցույթն անցկացվել է 2021 թվականին, մրցույթի հաղթող է ճանաչվել Կարոլինա Բելյավսկայան։

Հայաստանն այդ մրցույթում ներկայացնում էր 19-ամյա Միրնա Բզդիկյանը։

Մրցույթին մասնակցել ցանկացող մասնակիցները պետք է լինեն միայնակ, առանց երեխաների, 17-ից 27 տարեկան։