Խոշոր պլանով․ Արփի Ալտո vs Ջուլիա Ռոբերթս

22:47   15 փետրվարի, 2023

Հայացքում առկա թեթեւությունը, գանգուր մազերը եւ հիշվող ժպիտն այն երեք բաղադրիչներն են, որոնք միավորում են հայ երիտասարդ երգչուհի Արփի Ալտոյին եւ հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին։ NEWS.am STYLE-ը որոշել է ավելի շատ նմանություններ գտնել հայի եւ ամերիկուհու միջեւ։

Գեղեցիկ կազմվածք

2585684.jpg (124 KB)

Նեղ գոտկատեղ, ձգված ոտքեր եւ ուղիղ մեջք. էլ ի՞նչ է անհրաժեշտ գեղեցկության չափանիշներին հասնելու համար: Ճիշտ է՝ ոչինչ։ Ռոբերտսին եւ Ալտոյին դա տրված է բնության կողմից, եւ նրանք, իրենց հերթին, չեն վախենում դա ցուցադրել։

Սերը Հնդկական օվկիանոսի հանդեպ

2585684364.jpg (91 KB)

Արփին Շրի Լանկայից իր լուսանկարների տակ կիսվել է իր տպավորություններով։ Բայց Ջուլիա Ռոբերթսը վայելում էր մեկ այլ ափը՝ Բալին, երբ նկարահանվում էր «Eat, Pray, Love» եւ «Ticket to Paradise» ֆիլմերում։ Նրանց շատ նման ժպիտով լուսանկարներից կարելի է մեկ եզրակացություն անել՝ նրանց դուր է գալիս Հնդկական օվկիանոսը:

Վոկալային տվյալներ

2585.jpg (111 KB)

 Արփին հրեշտակային ձայն ունի, ու դրա շնորհիվ է համբավ ձեռք բերել։ Բայց ամերիկացի դերասանուհու համար երգելը աշխատանքի մի մասն է։ Բավականին լավ ք ստացվում դերասանուհու մոտ՝ դատելով «Գեղեցկուհին» ֆիլմից։

Լուսանկարները՝ Instagram/Pinterest



© NEWS.am STYLE