Աստղային ոճ․ Մալենա՝ գանգրահեր «հրեշտակից» մինչեւ մոդայիկ «տիկնիկ» (Ֆոտո)

12:08   18 փետրվարի, 2023

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան այսօր, միանշանակ, հայկական շոու-բիզնեսի ամենավառ ու ոճային ներկայացուցիչներից է։ 15-ամյա երգչուհին չի դադարում աշխատել թե իր երգացանկի, թե արտաքին կերպարի շուրջ՝ իսկական «WOW» առաջացնելով իր տարեկիցների շրջանում։ Եթե զննեք երգչուհու ինստագրամյան էջը, ապա զգալի տարբերություն կնկատեք նրա` մինչ եւ հետեւրատեսիլյան կերպարների միջեւ։ Այո, հաղթանակը պարտավորեցնում է անդադար առաջ շարժվել ու գրավել նոր ու լայն լսարաններ։ 

326761401_606657107962399_1208899361763253771_n.jpg (102 KB)

Նախկինում երգչուհին հիմնականում առանձնանում էր իր թեթեւ casual ոճով՝ ջինսե տաբատներ, տոպեր եւ բնական արձակված գանգուր վարսեր։ Այսօր Մալենային կարելի է տեսնել ամենահամարձակ կերպարներով ու սանրվածքներով՝ փայլերից մինչեւ փետրուրներ, ամենաթրենդային հյուսքերից մինչեւ պոչիկներ։ Դե, իսկ նրա աչքերն ընդգծող փայլփլուն ու սեւ «աղեղները» առանձնահատուկ հիացմունքի են արժանի։ 

Փաստն այն է, որ դեռատի երգչուհուն կրկնօրինակում են ինչպես դեռահասները, այնպես էլ հասուն աղջիկները։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է Մալենայի ոճին հատուկ 10 ամենաինքնատիպ կերպարները։ 

326721810_561520349254101_391215364794347527_n.jpg (142 KB)

326328459_1128171834520591_1696279314476335119_n.jpg (117 KB)

326431498_2731764630297686_8569330927183059252_n.jpg (95 KB)

326499481_754276469252749_7081754709898349279_n.jpg (50 KB)

326515113_853174032424396_6705799350719229233_n.jpg (181 KB)

326541831_751869579451390_5884884268291062527_n.jpg (113 KB)

326596662_5948939875181802_5434027259096513514_n.jpg (58 KB)

326631976_704787658005703_8831849835027196167_n.jpg (116 KB)

326759938_1652172635195491_3738291724623556861_n.jpg (69 KB)

331669167_503521565286340_3912905981912560624_n.jpg (136 KB)

Լուսանկարները՝ Մալենայի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE