Շառլ Ազնավուրի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի

10:13   16 փետրվարի, 2023

Հայկական ծագումով լեգենդար ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի։ Մեծ հայի մասին գեղարվեստական ​​ֆիլմի թողարկումը նախատեսված է 2024 թվականին։ Այս մասին հայտնում է Հայկական կինոընկերությունը։

Նախագիծը մշակվում է 2020 թվականից՝ Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի եւ ռեժիսոր Մեհդի Իդիրի հետ համագործակցությամբ։

Նախագիծը ղեկավարում է ֆրանսիացի պոետ եւ երգերի խոսքերի հեղինակ Ֆաբիեն Մարսոն, որը հայտնի է որպես Grand Corps Malade:

Grand Corps Malade-ն ու Մեհդի Իդիրը նախկինում միասին աշխատել են այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Հիվանդները» եւ «Դպրոցական կյանքը»:

Շառլ Ազնավուրը եւ Grand Corps Malade-ն 2010 թվականին միասին ձայնագրել են «Tu es donc j'apprends» երգը, որը Շառլ Ազնավուրը խնդրել է Grand Corps Malade-ին գրել իր համար։



© NEWS.am STYLE