«Առանց քեզ անհնար ա, ներելն՝ ավելորդ»․ Անահիտ Ադամյանն ու D'Litte-ը սեւ ու սպիտակ հոլովակով ներկայացրել են «Առանց քեզ» երգը

10:54   16 փետրվարի, 2023

«Էս քաղաքում կեսը քնում, կեսը քնած են մնացել»՝ երգում են Անահիտ Ադամյանն ու D'Litte-ը, բայց վստահ ենք՝ արթնանալուն պես շատերին հաճելի անակնկալ է սպասվում։ Հայկական շոուբիզնեսի երիտասարդ ու վառ երգչուհինրը ներկայացրել են «Առանց քեզ» երգի ամբողջական տարբերակը։ 

Երկար սպասված ստեղծագործությունը երգչուհիները մատուցում են մինիմալիստական լուծումներով հոլովակի տեսքով, սեւ եւ սպիտակ գույների մեջ՝ կոտրված ինքնթիռի ներսում ցուցադրելով իրենց հույզերն ու զգացնունքները կատարման ընթացքում։

325302282_725153509196862_9189611864019253547_n.jpg (128 KB)

«Առանց քեզ» երգի հեղինակները հենց կատարողներն են․ Լիլիթը գրել է երաժտությունն ու խոսքերը, Անահիտը երաժշտության համահեղինակն է։ 

Հոլովակը YouTube-ում տեղադրվել է ժամեր առաջ, այս պահի դրությամբ ունի 7800 եւ ավելի դիտում եւ 40-ից ավելի մեկնաբանություն։ Բաժանորդները նշում են, որ վաղուց էին սպասում երգին, ոմանք՝ ընդգծում երգչուհիների ճաշակն ու էլեգանտ լինելը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sergey Lazarev (@lazarevsergey)


Հիշեցնենք, որ Անահիտ Ադամյանն այս տարի մասնակցում էր ռուսական հայտնի՝«Ну-ка, все вместе!» նախագծի հատուկ եթերաշրջանին։ Թեեւ Անահիտը չի կարողացել հաղթահարել մրցույթի առաջին փուլը, ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւին կրկին կարողացել է գրավել իր տեսքով եւ վոկալով։ Վերջինը, նույնիսկ, աջակցություն է հայտնել հայ երգչուհուն՝ ինստագրամյան էջում կիսվելով  Անահիտի կատարմամբ․

«Դիտիր եւ լայք դիր, եթե հավանեցիր։ Քո կարծիքը կարեւոր է։ Անահիտ Ադամյան՝ «Ну-ка, Все вместе» նախագծի հատուկ եթերաշրջանի բեմում», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Լազարեւը։

D'Litte-ը` Լիլիթ Օսիպյանը, եւս բավական մեծ ճանաչում ունի երիտասարդների շրջանում։ Երգչուհին, հատկապես, հայտնի է A Chilla-ի հետ իր հիթային համագործակցություններով։ 



© NEWS.am STYLE