«Մեզ փորձում էին թաղել, բայց մենք սերմեր ենք տալիս»․ Ալեքսիս Օհանյանը կրկին հպարտացել է իր հայկական արմատներով

12:21   16 փետրվարի, 2023

Ամերիկահայ հայտնի գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ցանկացած առիթ օգտագործում է իր հայկական արմատներով ու ժառանգությամբ հպարտանալու համար։ Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը բավական ակտիվ է սոցիալական ցանցերում, որտեղ, պարբերաբար, կիսվում է իր առօրյայով։ Ինստագրամյան իր ամենաթարմ հրապարակման մեջ Օհանյանը տեղադրել է մի լուսանկար, որում դստեր եւ ծնողների հետ գոլֆի դաշտում է։ Նա հայտնել է, որ դստեր՝ Օլիմպիայի հետ հրաշալի ժամանակ են անցկացրել եւ հիանալի վարժանքներ ունեցել։

326774097_3511184745829212_6864942654937733284_n.jpg (159 KB)

Իսկ մեկնաբանություններում գործարարի հեռտեւորդների ուշադրությունը գրավել է փոքրիկ Օլիմպիան։ Քոմենթներից մեկում ասվում է՝ «Օհանյանի գեները գերիշխում են», ինչին հաջորդել է անձամբ Օհանյանի մեկնաբանությունը՝ «Մեզ փորձում էին թաղել, բայց մենք սերմեր ենք տալիս»։ 

326524069_1841800049527092_5329284161679615746_n.jpg (53 KB)

Սա առաջին դեպքը չէ, որ Օհանյանը հպարտանում է իր արմատներով։ Ալեքսիսը վերջերս նաեւ հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում է, որ փնտրում է հայազգի ծագումնաբանի՝ իրենց ընտանեկան տոհմնածառը վերակառուցելու նպատակով։ 

Լուսանկարները՝ Instagram/Alexis Ohanian, Charles Krupa



© NEWS.am STYLE