Աստղային գեղեցկության գաղտնիքները․ Ջուլիա Ռոբերթս՝ խոնավեցնող եւ արեւապաշտպան քսուք

18:19   16 փետրվարի, 2023

«Գեղեցկուհին» Ջուլիա Ռոբերթսն ունի փայլուն ու անթերի մաշկը պահպանելու իր գաղտնիքները։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է աստղի գեղեցկության հինգ գլխավոր գաղտնիքները, ով այս տարի դարձավ 55 տարեկան։

Նա երբեք չի մոռանում արեւապաշտպան քսուքի մասին

Ջուլիայի Instagram-ը լի է լուսանկարներով, որտեղ նա եւ իր երեխաները զվարճանում են #funinthesun հեշթեգի ներքո: 2017 թվականին նա People-ին ասել է. «Որպես պատասխանատու ծնող, որոնք երեխաների հետ սիրում եմ ժամանակ անցկացնել մաքոր օդում, ես լիովին ապավինում եմ լավ արեւապաշտպան քսուքներին»: Ռոբերտսը նախընտրում է Shade SPF 30 արեւապաշտպանը:

d3.jpg (16 KB)

Նա միշտ մաքուր դեմքով գնում է քնելու

Ռոբերտսը հավատում է քնելուց առաջ դիմահարդարումը հեռացնելու անհրաժեշտությանը: Lancôme-ի Bi-Facil պրոդուկտը, որը հեռացնում է աչքերի դիմահարդարում, նրա վաղեմի ֆավորիտներից է: «Քնելուց առաջ հանում ես աչքերի դիմահարդարումը, իսկ հաջորդ առավոտ արթնանում ես ու կարծես արդեն շպարված ես։ Բայց այս բանաձեւն ազատում է դիմահարդարման բոլոր հետքերը»։ Որպես Lancôme-ի երկարամյա դեսպան, զարմանալի չէ, որ նա օգտագործում է այս ապրանքը մաշկի խնամքի իր առօրյայում:

Նա չի մոռանում խոնավեցման մասին

Երեք երեխաների մայրը ցանկանում է իրեն «խնամված եւ թարմ» զգալ: Բայց նրա դեմքը խոնավացման միակ աղբյուրը չէ, նա նաեւ ուշադրություն է դարձնում ձեռքերին ու ոտքերին: «Իմ ձեռքերը շատ են չորանում շատ ամաններ լվանալուց», - ասել է նա:

d1.jpg (193 KB)

Նա նվազագույնի է հասցնում իր մաշկի խնամքը

«Սովորական օրվա ընթացքում ես պարզապես լվանում եմ ատամներս, դեմքս եւ արեւապաշտպան քսուք եմ օգտագործում։ Ես զբաղված մայր եմ»: Նա նախկինում ասել էր, որ իր սիրելի խոնավեցնող միջոցը Lancôme Absolue L'Extrait-ն է։ Բայց ճանապարհորդելիս կարող եք օգտագործել այն ամենը, ինչը բարձր խոնավության գործակից ունի։ «Նախքան ինքնաթիռ նստելը, ես մաշկի խնամքի միջոցներ եմ տնտեսում»,- պատմել է նա Hollywood Life-ին:

d2.jpg (33 KB)

Նա գիտակցված է ուտում

Գաղտնիք չէ, որ դիետան նպաստում է մաշկի խնամքին, եւ Ջուլիան դա լիովին հասկանում է։ «Մենք փորձում ենք գիտակցված ուտել», - բացատրել է նա: «Ինչպես ես միշտ ասում եմ իմ երեխաներին՝ լավ արդյունք ստանալու համար պետք է լավ ուտելիքներ ուտել: «Հանգստություն պահպանեք, ջուր խմեք, բավականաչափ քնեք եւ ուրախացեք»։



© NEWS.am STYLE