Քիմ Քարդաշյանը շարունակում է իր կառավարումը որպես Dolce & Gabbana-ի «վերջին մուսա»

20:32   16 փետրվարի, 2023

Քիմ Քարդաշյանը շարունակում է իր կառավարումը որպես Dolce & Gabbana-ի «վերջին մուսա»՝ իրենց գարուն/ամառ 2023 հավաքածուի նոր գովազդում։

Նա անցյալ տարի դարձավ իտալական նորաձեւության տան վերջին գովազդային արշավի «դեմքը»։

Երեսուներկուերորդ թիզերում 42-ամյա աստղը «զգայական նրբագեղության» մարմնացումն է, նա հրապուրում է իր մերկությամբ տասնութերորդ դարի իտալական վիլլայում: Թիզերը սեւ-սպիտակ է։ Քարդաշյանը ցուցադրում է շքեղ ապրանքանիշի վերջին լուքերը, ներառյալ ընձառյուծի պրինտով թափանցիկ կոմբինեզոնը: Մի քանի ապշեցուցիչ տեսարաններում SKIMS-ի հիմնադիրը կերպարանք է ընդունել անկողնում։

ким1.jpeg (32 KB)

Dolce & Gabbana-ի գարուն/ամառ 2023 հավաքածուն 90-ականների եւ 2000-ականների բրենդի խորհրդանշական արխիվների «վերաիմաստավորումն» է, որը նորաձեւության տունը նկարագրում է որպես «ճանապարհորդություն առավել վավերական #DGDNA-ով»:

Գովազդային արշավը նկարահանել է լեգենդար նորաձեւության լուսանկարիչ Mert & Marcus դուետը։

Քարդաշյանն օգնեց մշակել հավաքածուն, եւ ոգեշնչեց դիզայներներ Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբանային՝ վերանայել 90-ականների եւ 2000-ականների իրենց խորհրդանշական արխիվները:



© NEWS.am STYLE