Պատրաստվում ենք գարնանը. Լիլիթը, Իվետան, Բրյունետն ու Նազենին՝ թրենդային կանաչով (ֆոտո)

23:11   16 փետրվարի, 2023

«Կանաչի 50 երանգները» կլինեն այս գարնան ամենահաճախակի հանդիպող գույներից: Բնության զարթոնքն ազդարարող երանգը նոր թափ կստանա 2023-ին։ Կանաչի երանգները հարմար են տարբեր առիթներին կրելու համար՝ լինի դա գործնական հանդիպում, ժամանցավայր, թե ռոմանտիկ երեկո։ Այնպես որ, շտապեք զգեստապահարանում ունենալ այս գայթակղիչ երանգի որեւիցե դետալ կամ աքսեսուար։

326595367_533396435564675_249838451658878021_n.jpg (99 KB)

Կանաչը գեղեցիկ է նայվում նաեւ այլ գույների համադրությամբ։ Լիլիթ Հովհաննիսյանն, օրինակ, նախապատվությունը տվել է համարձակությանը։ Իր նոր լուսանկարներում նա կրում է վարդագույն զգեստ, մուգ կանաչ պիջակ, կանաչ գույնի կեպի եւ ավելի վառ կանաչ երանգի երկարաճիտք բարձրակրունկներ։ Կերպարն ավելի «հյութեղ» ու գունավոր են դարձնում կապտավուն վարսերը։

326798458_919003945810162_8363388518395380039_n.jpg (72 KB)

Իվետա Մուկուչյանը նախընտրել է էլեգանտ, միեւնույն ժամանակ՝ սեքսուալ կերպարը։ Այն դրամատիկ կերպով ամբողջացնում են վառ կանաչ փետուրներն ու նույն երանգի փայլերն՝ աչքերի կոպերին։

326504901_1273990750132229_9190184189140350667_n.jpg (117 KB)

Հայաստանի ամենանրբագեղ կանանցից մեկը՝ Նազենի Հովհաննիսյանը, կանաչով ամբողջացրել է իր թրենդային կերպարը։ Նազենին կրում է երկար դուտի վերարկու՝ շախմատաձեւ պրինտով։ Հաղորդավարուհին չի մոռացել նաեւ հատուկ գույն հաղորդել իր look-ին՝ այն լրացնելով կանաչ շալի օգնությամբ։

326562517_646293553928829_2303454931867836171_n.jpg (124 KB)

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը եւս անտարբեր չէ կանաչի հանդեպ։ Նոր լուսանկարներում թրենդային սեւահերը «խակ» կանաչ երանգի հարմարավետ տաբատը համադրել է սպիտակ, նորաձեւ տոպի հետ։ 

331746064_769418907888981_1017432899657454774_n.jpg (125 KB)

Մի վախեցեք օգտագործել նաեւ այս երանգի ավելի վառ ու բաց գույները։ Հիշեք՝ բնությունը զարթոնք է ապրում հենց կանաչով։

Լուսանկարները՝ Լիլիթ Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի, Նազենի Հովհաննիսյանի ու Բրյունետի ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE