Նյու Յորքի Նորաձեւության շաբաթին Մադոննայի դուստրը պոդիումում հայտնվել է «սատանայական» զգեստով

11:37   17 փետրվարի, 2023

Նյու Յորքի նորաձեւության շաբաթին Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը պոդիում է բարձրացել «դիվային» զգեստով։

Մադոննայի դուստրը, ում նաեւ Լոլա են անվանում, «այրել է» պոդիումը՝ Լուիս Դե Խավիերի ցուցադրությանը ներկայանալով դիզայների վառ զգեստով։

Նա կրում էր կրակոտ կարմիր մինի զգեստ՝ կրծքավանդակին սատանայի սրածայր եղջյուրներով: Համարձակ հանդերձանքը լրացրել է էլ ավելի սատանայական սեւ ջինսե գլխարկն ու ավելի շատ եղջյուրներ գլխին։ Գլխարկը զարդարված էր դեղին եւ կարմիր դետալներով, ինչպես նաեւ «D» տառով։

Աստղը կրում էր մինչեւ ծնկները հասնող կարմիր գուլպաներ եւ բարձրակրունկներ, որոնք հիանալի կերպով համադրվում էին ռուբինե զգեստի հետ: Գլամուրային կերպարն ամբողջացրել են ալ կարմիր շրթներկը եւ գունաթափված հոնքերը։



© NEWS.am STYLE