Կենդանական պրինտը շարունակում է մնալ թրենդում․ հայ եւ համաշխարհային աստղերի ընտրությունը (ֆոտո)

22:07   17 փետրվարի, 2023

Պրինտերը գալիս ու գնում են, բայց կենդանական պրինտերը, կարծես, ամեն տարվա հետ նոր լուծումներով են վերադառնում նորաձեւության աշխարհ։ Դրանք դարձել են ոչ միայն արտասահմանյան, այլեւ հայկական շոու-բիզնեսի նորաձեւ հայտնիների զգեստապահարանների անբաժանելի մասնիկը։ Տարեց տարի այս թրենդը թարմացվում է նոր շեշտադրմամբ ու գույներով։

NEWS.am STYLE-ը շարունակում է խոշորացույցի տակ պահել հայ եւ համաշխարհային հայտնիների ինստագրամյան էջերը․ դատելով նրանց թարմ հրապարակումներից՝ կենդանական պրինտը դեռ երկար կմնա մեզ հետ 2023-ի ընթացքում։

Այս տարի, ինչպես եւ 2022-ին, հատկապես նորաձեւ է զեբրային պրինտը։ Սեւ զոլերն, ընդ որում, կարող են լինել ինչպես ավանդական սպիտակի, այնպես էլ տարբեր վառ գույների վրա։ Աստղիկ Սաֆարյանի զգեստապահարանում այս պրինտը, կարծես, իր ուրույն տեղն ունի։

326734984_513747564240351_1917989994738347503_n.jpg (122 KB)

331877567_729188735492026_1918225643213983002_n.jpg (127 KB)

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին այսօր պատրաստվում է հյուրընկալվել Ջիմմի Քիմմելի հանրահայտ շոուին։ Ինչպես երեւում է երգչուհու ինստագրամյան հրապարակումից՝ նա եւս այսօրվա համար նախապատվությունը տվել է զեբրային պրինտին։ 

331477154_933153031197710_6083818882247009281_n.jpg (116 KB)

331743767_5678715665570770_8756850428122181404_n.jpg (116 KB)

Ամերիկաբնակ երգչուհի Մարտա Կիրակոսյանն էլ իր ձմեռային կերպարն է ամբողջացրել այս պրինտի լուծումներով։ Իր էջի վերջին լուսանկարում Մարտան կրում է մարմնագույն թրենչ, որի թեւքերին ու պարանոցային հատվածին վառ հետաքրքրություն է հաղորդում զոլավոր վերնաշապիկը։

326624963_1529776387504639_5640322734602147752_n.jpg (65 KB)

326760782_883398859544326_7763737384170371758_n.jpg (68 KB)

Քարդաշյանների ընտանիքում վագրային պրինտը շարունակում է մնալ առաջին տեղում։ Այս լուսանկարներում, օրինակ, Քլոե Քարդաշյանը որոշել է ոչ թե վագրային դետալ ընտրել, այլ մի ամբողջ look շեշտել հենց այդ պրինտի օգնությամբ։ Իսկ դուք այսպիսի հագուստ կընտրեի՞ք։ 

331769214_697114402110883_4380724578479899847_n.jpg (119 KB)

331821743_734716294895774_1175175753849788684_n.jpg (138 KB)



© NEWS.am STYLE