Ատղային ոճ․ մռայլ Ուենսդեյից մինչեւ նրբագեղ լեդի, ու պարտադիր բարձրակրունկներ․ 10 look` Ջեննա Օրտեգայից (ֆոտո)

12:27   19 փետրվարի, 2023

Երիտասարդ դերասանուհի Ջեննա Օրտեգային մեծ ճանաչում բերեց Netflix-ի Wednesday հեռուստասերիալում համանուն հերոսուհու դերը։ Մինչ «Չորեքշաբթի» անունը կրող դպրոցահասակ աղջնակը սիրում է իրեն շրջապատել մռայլ ու սեւ գույներով, 20-ամյա Օրտեգան կարմիր գորգերին փորձել է ամենատարբեր երանգները։

Չնայած դերասանուհուն այսօր ասոցացնում են հիմնականում լրջադեմ Ուենսդեյի հետ, իրականում ժպտադեմ Ջեննան, կինոինդուստրիայում բավական լուրջ քայլեր ունի։ Իր առաջին կերպարին դերասանուհին մարմնավորել է երեխա հասակում՝ The CW-ի «Կույս Ջեյնը»/Jane the Virgin հեռուստասերիալում՝ խաղալով մանուկ Ջեյնին։ Ջեննան զգալի դեր է ունեցել նաեւ Netflix-ի մեկ այլ հեղինակավոր՝ «Դու»/You հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Էլլի Ալվեսին, իսկ 2022-ին հայտնվել եւս երկու ֆիլմերում՝ «Ճիչ»/Screm եւ X: Մի խոսքով՝ ամերիկացի դերասանուհին կարմիր գորգերի պակաս երբեք չի ունեցել։ 

318388454_689837822732501_8759033015796534795_n.jpg (41 KB)

Հենց այս հարթակում էլ Ջեննան դրսեւորվել է ամենատարբեր կերպարներում՝ total black-ից մինչեւ ամենավարդագույն երանգներ։ Նկատելի է, որ 1 մ․ 55 սմ․ հասակով դերասանուհին իր կերպարները պարտադիր ամբողջացնում է բարձրակրունկներով։ Նա, հիմնականում, նախընտրում է կոշտ կոշիկները, որոնք զգալի բարձրություն են հաղորդում իր look-երին։

NEWS.am STYLE-ն առանձնացրել է հոլիվուդյան ծագող աստղից տասը կերպար, որոնք ընդգծում են դերասանուհու ոճը։

326794810_597545768885690_4784684803524654839_n.jpg (56 KB)

326557185_1650677222116739_4215454618350913629_n.jpg (63 KB)

326800521_715473606845236_6753518169488228342_n.jpg (58 KB)

331687528_1828529704187428_8279447787964289097_n.jpg (68 KB)

331710264_603666038247563_6487339249478042720_n.jpg (77 KB)

331719664_920867315927389_8194452248925305625_n.jpg (52 KB)

331747456_1416409812530020_4029133215172259283_n.jpg (43 KB)

331774205_2132972713575429_4220706067974803004_n.jpg (55 KB)

331859128_585523216810478_796488329707715432_n.jpg (84 KB)

331916783_589724106026388_7394925827771160300_n.jpg (49 KB)

Լուսանկարները՝ Frazer Harrison, Gregg Deguire, Axelle/Bauer-Griffin, Kevin Mazur/GettyImages, Michael Tran, Tommaso Boddi, Leon Bennett, Amanda Edwards, Jason Laveris



© NEWS.am STYLE