«Արեւմտյան ճակատում առանց փոփոխությունների» ֆիլմը դարձել է British Academy Film Awards 2023-ի ռեկորդակիր

10:40   20 փետրվարի, 2023

Առաջին համաշխարհային պատերազմի մասին էպիկական՝  «Արեւմտյան ճակատում առանց փոփոխությունների» ֆիլմը, British Academy Film Awards 2023 կինոմրցանակաբաշխությունում 7 մրցանակ է ստացել, այդ թվում՝ լավագույն ֆիլմ անվանակարգում:

Ֆիլմը նաեւ մրցանակներ է ստացել «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» (Էդվարդ Բերգեր) անվանակարգերում։

Ֆիլմն այսպիսով գերազանցել է Bafta-յի ռեկորդը ոչ անգլալեզու ֆիլմերի կողմից ստացված մրցանակների քանակով։

«Ինիշերի բանշիները» ժապավենը մյուս մեծ հաղթողների թվում էր, որպես «Լավագույն բրիտանական ֆիլմ» եւ ստացել է երկու մրցանակ դերասանական վարպետության համար։

Լավագույն դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել դերասան Օսթին Բաթլերը՝ շրջանցելով սիրելի Քոլին Ֆարելին։ Դերասանը հազիվ էր զսպում արցունքները՝ հարգանքի տուրք մատուցելիս Էլվիս Փրեսլիի ընտանիքին, երբ ստանում էր մրցանակը Բազ Լուրմանի «Էլվիս» կենսագրական ֆիլմում ռոքի արքան դերի համար:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Քեյթ Բլանշեթը «Տար» ֆիլմում կատարած դերի համար:



© NEWS.am STYLE