Չարլզ III-ը հիասթափված է. Ադելը եւ Էդ Շիրանը չեն կարողանա ելույթ ունենալ նրա թագադրման համերգին

12:30   20 փետրվարի, 2023

Թագավոր Չարլզ III-ի թագադրման համերգը կարող է չստացվել այնքան տպավորիչ, որքան թագավորական պալատը հույս ուներ։ Այս ամենը՝ Ադելի եւ Էդ Շիրանի մերժումների պատճառով։

The Mail on Sunday-ը հայտնում է, որ Ադելին խնդրել են ելույթ ունենալ այն բանից հետո, երբ միապետը կազմակերպիչների հետ քննարկել է նրա հայտնվելու հույսերը:

адель.jpg (49 KB)

Շիրանին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նա հրավիրված չի եղել, սակայն կազմակերպիչներին հայտնել են, որ նա զբաղված է եւ չի կարողանա ելույթ ունենալ Վինձորի ամրոցում մայիսի 7-ին կայանալիք միջոցառմանը՝ Վեսթմինսթերյան աբբայությունում թագավորի թագադրման հաջորդ օրը:

эд.jpg (200 KB)

Նախագծին առնչվող աղբյուրն ասել է. «Թագավորն առաջարկեց մի շարք աստղեր, եւ Ադելն ու Էդը հայտնվեցին այդ ցուցակում: Նա շատ էր ցանկանում, որ նրանք համերգի մի մասը լինեն: Բայց նրանք հասանելի չէին, ինչը մեծ հիասթափություն էր։ Նրանք շոուբիզնեսի ինդուստրիայի բրիտանացի տիտաններն են՝ հայտնի ամբողջ աշխարհում: Ինչպիսի խայտառակություն»:

Միեւնույն ժամանակ, Լայոնել Ռիչին մոտ է համաձայնությանը, ինչպես նաեւ Spice Girls-ը, չնայած կազմակերպիչները դեռ պետք է հաստատեն, թե արդյոք Վիկտորյա Բեքհեմը ելույթ կունենա խմբի հետ: Նա երդվել է այլեւս երբեք չերգել հանրության առաջ իր ձայնի պատճառով տարիներ շարունակ ծաղրանքի ենթարկվելու հետո։

Համերգը կհեռարձակի BBC-ն։ Օրհներգը, որը գրել է կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերը, 12 նոր երաժշտական ​​ստեղծագործություններից մեկն է, որոնք թագավորը պատվիրել է իր թագադրման համար:

Թագավորն անձամբ է ընտրել մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք արարողության երաժշտական ​​ծրագիրը։



© NEWS.am STYLE