Քեյթ Միդլթոնն ուրախացրել է երկրպագուներին՝ արքայազն Ուիլյամի հետույքին մեղմ հարվածելով

17:22   20 փետրվարի, 2023

Ուելսի արքայադուստրը երկրպագուներին ուրախացրել է BAFTA-ի կարմիր գորգի վրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետույքին մեղմ ապտակով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Երբ զույգը ժամանել է Լոնդոնի թագավորական փառատոնի սրահ, Քեյթ Միդլթոնը եւ արքայազնը մի քանի բառ են փոխանակել, նախքան նա թեքվել եւ թեթեւ դիպել է ամուսնու նրա հետույքին:

Տեսնելով դա՝ արքայական զույգի շատ երկրպագուներ մի պահ խելագարվել են սոցիալական ցանցերում՝ գրելով. «Օ, այո: Ես դա տեսել եմ!!!»:

Քեյթն արարողության համար ընտրել է Alexander McQueen-ի զգեստ, որն առաջին անգամ կրել է ը 2019 թվականի միջոցառմանը։ Սպիտակ զգեստը փոքր փոփոխություններ է կրել։ Ուսի ծաղիկները փոխարինվել են երկար կտորով։ Նա արտաքինին հավելյալ հմայք է հաղորդել՝ կրելով սեւ երկար ձեռնոցներ եւ 18 ֆունտ ստեռլինգ արժողությամբ Zara ականջօղեր:

Լուսանկարը՝ Getty Image



© NEWS.am STYLE