Back to school. հայտնիները՝ «դպրոցական» look-երով (ֆոտո)

21:15   20 փետրվարի, 2023

Դպրոցական look-երը տարիների ընթացքում փոփոխություններ են կրում։ Եթե նախկինում «դպրոցական նորաձեւությունը» ենթադրում էր միայն սպիտակ վերնաշապիկ, սեւ կամ զոլավոր կլոր շրջազգեստ, գուլպաներ ու, պարտադիր, բանտեր՝ մազերին, ապա այսօր դպրոցականներն իրենց ոճը կարող են արտահայտել մի շարք դրսեւորումներով՝ հիմքում պահելով դպրոցական վերնաշապիկն ու կլոր շրջազգեստը։ 

Դպրոցական ոճն այնքան թրենդային է դարձել մեր օրերում, որ այն հաճախ իրենց առօրյա կյանքում կիրառում են, նույնիսկ, նրանք, ովքեր վաղուց ավարտել են դպրոցը։ Մի քիչ թրենդային մոտեցում՝ ու գեղեցիկ կերպարը պատրաստ է։ 

NEWS.am STYLE-ը դիտարկել է հայտնիների մի քանի կերպար՝ back to school ոճում։

Օրերս ոճաբան Մադոննա Հարությունյանը լուսանկարներ տեղադրեց, որում շիկահեր գեղեցկուհին կրում է սպիտակ տոպ, շագանակագույն պիջակ, ջինսե շրջազգեստ ու սեւ երկարաճիտք ցածրակրունկ կոշիկներ։ Ոճն ավելի ընդգծուն ու տպավորիչ է դարձրել փողկապի առկայությունը։

331934670_717899076496856_7369737622070771197_n.jpg (77 KB)

Մեկ այլ լուսանկարում Մադոննան փոքր-ինչ փոփոխության է ենթարկել look-ը՝ շրջազգեստը համադրելով զոլավոր վերնաշապիկի ու ժիլետի հետ։  

332369928_707150884215597_6214549219631814503_n.jpg (131 KB)

Երգչուհի Անահիտ Ադամյանը դպրոցն ավարտել է ոչ վաղ անցյալում, բայց դպրոցականի կերպարից դեռեւս չի հոգնել։ Վերջերս երգչուհին թրենդային սպիտակ վերնաշապիկով ու սեւ շրջազգեստով լուսանկարներ էր տեղադրել։ Look-ը կրկին ամբողջացրել են մոդայիկ երկարաճիտք կոշիկները։ 

332282020_718467213109681_9069406288402646885_n.jpg (93 KB)

Ժաննա Բուտուլյանն այս կերպարում կարող էր հայտնի Ուենսդեյի համադասարանցին լինել:) Դերասանուհին սեւ բլուզով, կարճ շրջազգեստով ու երկար գուլպաներով բավական գայթակղիչ տեսք ունի։ 

332354420_935216441178673_7317157078537806318_n.jpg (44 KB)

332307159_511632331052046_2614857031631227222_n.jpg (100 KB)

Անիտա Ավետիսյանի կերպարը շատ հեռու չէ այսօրվա դպրոցականների կերպարներից։ Դերասանուհին իր look-ը ոճային է դարձրել շրջազգեստի վրայից մասամբ թափվող լայն վերնաշապիկի ու փողկապի օգնությամբ։

331479058_542412791207560_3192393961659905499_n.jpg (66 KB)

331711080_719998223188536_6210408987179723559_n.jpg (65 KB)

Լուսանկարները՝ Instagram-ից 



© NEWS.am STYLE