«Երբ սերերն են մեռնում՝ Վենետիկն է տխուր»․ Շառլ Ազնավուրի հայտնի երգը հայերենով՝ Անդրեի կատարմամբ

18:31   20 փետրվարի, 2023

Newmag-ը, շարունակելով հայազգի հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերի հայկական մեկնաբանությունները, այս անգամ ներկայացրել է «Վենետիկն է տխուր» երգը՝ Անդրեի կատարմամբ։ «Que c’est triste Venise» երգի երաժշտությունը գրել է Շառլ Ազնավուրը, խոսքերի հեղինակը Ֆրանսուա Դորինն է, այն հայերեն թարգմանել է Սամվել Գասպարյանը։ 

«Երբ սերերն են մեռնում` Վենետիկն է տխուր,
Վենետիկն է տխրում, երբ իրար չենք սիրում,
Նոր բառեր ենք փնտրում, թախիծն է մեզ տիրում,
Մենք ուզում ենք լացել, բայց իզուր է, իզուր»,-ասվում է հայերեն տարբերակում»։ 

Տեսահոլովակում կտեսնեք նաեւ կադրեր, որտեղ հերոսուհին շրջում է Վենետիկով։ Ռեժիսոր Լեւոն Բարտիկյանը ներկայացրել է Վենետիկի ռոմանտիզմն ու գեղեցկությունը՝ ցուցադրելով քաղաքի հիասքանչ պատկերները։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է փետրվարի 18-ին, սակայն YouTube-ում այն այսօր է տեղադրվել։

Հրատարակչությունն արդեն հասցրել է ներկայացնել Շառլ Ազնավուրի երգերը Էրիկ Կարապետյանի, Սոֆի Մխեյանի, Շուշան Պետրոսյանի եւ Սյուզաննա Մելքոնյանի հայերեն մեկնաբանություններով։ 



© NEWS.am STYLE